Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

09 հուլ 2021 14:03

Տեսանյութ.Բացառիկ կադրեր. «Սև հովազ» ջոկատի հրամանատարի նախավերջին նախաճաշն՝ առաջնագծում

«Փաստինֆո»-ի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ կադրեր՝ ինչպես էին պատերազմի ընթացքում իրենց օրն անցկացնում զինվորականները, կամավորները, երբ կրակոցներ չէին հնչում։ 


Բարձունքին կանգնած տղաները ապրում էին վրաններում, իսկ սնվում էին հենց լեռների վրա՝ բնության գրկում, երբ դրա հնարավորությունը կար։


Տեսանյութում զինվորները զրուցում են ոչ միայն պաշտպանական գործողությունների մասին, այլև քննարկում էին ընթրիքի «մենյուն» ՝ պատրաստվում են սնվել պահածոյացված յուղային սննդով։


Ձեռքի տակ ունցած հանրավորություններով հայրենիքի պաշտպանները փայտից սեղան էին պատրաստել, տարատեսակ սնունդ դասավորել։


Տեսանյութում ՝ մարտական գործողություններից հետո, լուռ սնվում էր նաև լեգենդար «Սև հովազ» ջոկատի հրամանատարը։ Ընկերները պատմում են՝ նրա վերջին ընթրիքն էր։


Սև հովազը՝ Ռուստամ Գասպարյանը զոհվելէ 2020 թվականի հոկտեմբերի 17-ին։ Արցախում անօդաչուն հարվածել էր Ռուստամի մեքենային ու 29 ամյա հերոս որդին տեղում մահացել էր: Բժիշկները թե Ստեփանակերտում, թե Էրեբունի կլինիկայում ամեն ինչ արեցին արցախյան բոլոր պատերազմներով անցած Սև հովազի կյանքը փրկելու համար: Կյանքի հետ անհամատեղելի էին բեկորային վնասվածքները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր