Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

09 հուլ 2021 15:35

Տեսանյութ.Սարի վրայից նայում եմ՝ թուրքը տունս թալանում է, հրաման են տալիս՝ ոչ մի կրակոց չլինի, ասում են՝ ի՞նչ ա եղել, որ փախնում եք

Հոկտեմբերի 19-ի գիշերը՝ ժամը 4-ին, անօդաչու թռչող սարքն ընկել էր հետեւներիցս, պախկվել էինք ծառի տակ, մեկը չկար, որ հրաման տար կամ մեզ հաներ այնտեղից։ Եկանք, հասանք Զանգելանի հենակետ։ Ասում են՝ ի՞նչ ա եղել, որ փախնում եք։ Իրենց ասելուց 4 ժամ անց ադրբեջանցիները մտան գյուղ,  պատմեց Քաշաթաղի Մուշ համայնքի՝ տունը կորցրած բնակիչներից մեկը։

«Նահանջ էին տվել մինչեւ Զանգելանի հենակետ, մեր զորքը Զանգելանի հենակետում էր, 2 օր հետո արդեն Զանգելանն էլ վերցրին։ Կապանի գեներալը հրաման էր տվել՝ ոչ մի կրակոց պիտի չլինի։ Սարի վրայից նայում եմ՝ թուրքը տունս թալանում է, հրաման են տալիս՝ ոչ մի կրակոց չլինի»,- ասաց քաշաթաղցին։

Այսօր 2020թ․ Արցախյան պատերազմի ժամանակ տունը կորցրած քաշաթաղցիները կրկին կառավարության շենքի առջև բողոքում էին՝ նույն պահանջով․ «Կա՛մ տուն տվեք, կա՛մ վերադարձրեք մեր տները»։ 
Նրան պահանջում են, որ Հայաստանի կառավարությունն իրենց բնակարանով ապահովելու վերաբերյալ որոշում ընդունի։

«Հիմա քաշաթաղցիներն ապրում են տարբեր տեղերում՝ լքված շինություններում, վարձով, մանկապարտեզներում, դպրոցներում, իրենց հարազատների տներում, եղել են մարդիկ, որ Հայաստանում տներ են ունեցել։ Գոնե տան հարցը պետք է լուծում ստանա, որ սոցիալական այդ խնդիրը լուծվի։ Հակառակ դեպքում 10-12 հազար մարդ կարող է հայտնվի կառավարության շենքի դիմաց»,-լրագրողների հետ զրույցում ասաց քաշաթաղցի մի տղամարդ։

Նրա խոսքով, բնակարաններից զրկված քաշաթաղցիների մի մասը  ցանկություն են հայտնել ապրել Արցախի տարածքում, 90-ականներին այնտեղ վերաբնակեցվածները ցանկանում են վերադառնալ իրենց նախկին բնակավայրեր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր