Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 հուլ 2021 15:51

Կորոնավիրուսային վարակի տարածման աղբյուրը թքագեղձերն են, ահա թե ինչու է SARS-CoV-2-ն այդքան վարակիչ

Մարդու օրգանիզմում կորոնավիրուսային վարակի տարածման աղբյուրը թքագեղձերն են, ինչպես պարզել են բրազիլացի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Pathology-ում:

Փորձագետները վերլուծել են COVID-19-ից մահացած մեծահասակ պացիենտների մոտ երեք տեսակի թքագեղձերի (մերձականջային, ենթածնոտային եւ փոքր) նմուշներ: Պարզվել է, որ հենց թքի արտադրման եւ արտազատման համար պատասխանատու հյուսվածքներն են ծառայում որպես վիրուսի պահոցներ: Գիտնականները հայտնաբերել են ոչ միայն հարուցիչի առկայությունը, այլ նաեւ դրա բազմացումը բջիջներում:

Հետազոտության հեղինակներից մեկի՝ Բրունո Ֆերնանդես Մատուկայի կարծիքով, այս հայտնագործությունը կարող է օգնել բացատրել, թե ինչու է SARS-CoV-2-ն այդքան վարակիչ: Նախկինում կարծում էին, որ միայն այն վիրուսները, որոնք տարածում են հիվանդությունները, ինչպիսին է հերպեսը, օգտագործում թքագեղձերը որպես պահոցներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր