Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

10 հուլ 2021 13:59

Սիբիրյան խոցով վարակվածների թիվն ավելացավ ևս 2-ով. տնային պայմաններում խոցը չի բուժվում՝ համապատասխան բուժում չստանալու դեպքում այն գնալով մեծանում ու տարածվում է

Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցն ընդունել է սիբիրյան խոց ախտանիշով ևս 2 հիվանդի: Նրանք կանայք են, որոնք հիվանդ կենդանու միսը գնել ու մշակել են:  Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը։


Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի խոսքով` վերջիններս  փորձել են թաքցնել իրենց մոտ առաջ եկած ախտանիշը և զբաղվել են ինքնաբուժությամբ։ Կանայք բժշկի դիմել են բավական ուշ, երբ հասկացել են, որ իրենց վիճակը գնալով բարդանում է:


«Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Խոցերը գտնվում են վերին վերջույթներին՝ մատների վրա: Բավական խոր վերքեր են: Տնային բուժում են արել՝ ինչ մտքներով անցել է,  ու երբ արդեն խոցը մեծացել է, վախեցել են, նոր դիմել են մեզ: Եթե շուտ դիմեին` ավելի հեշտ ու արագ բուժում կստանային»,-նշեց Աստղիկ Բեյբությանը՝ խորհուրդ տալով բնակիչներին չփորձել զբաղվել ինքնաբուժությամբ։
Նա շեշտեց, որ տնային պայմաններում խոցը չի բուժվում՝ համապատասխան բուժում չստանալու դեպքում այն գնալով մեծանում ու տարածվում է:
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը տեղեկացրեց նաև, որ այս պահին հիվանդանոցում բուժում են ստանում սիբիրյան խոցով վարակված  8 հիվանդ:


«Ավելի վաղ ընդունված հիվանդների վիճակը միջինից անցել է ավելի թեթևի: Մոտ օրերս նրանք դուրս կգրվեն»,–ասաց նա:








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր