Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

10 հուլ 2021 15:52

Գյուղացիներից մեկը գերեվարվելուց փրկվել էր հենց ինքնապաշտպանական միջոցի շնորհիվ,Հիմա ի՞նչ, գնալու ենք գյուղացուն կալանավորե՞ք ապօրինի ռազմամթերք պահելու համար

Քննչական կոմիտեի աշխատանքների վերաբերյալ փորձել եմ հնարավորինս ձեռնպահ մնալ հրապարակային դիտարկումներից, բայց այսօրվա հաղորդագրությունն ու դրան կից ներկայացված լուսանկարները ուղղակի ծառայամտության դասական օրինակ են։


Հայտարարում են, թե Որոտանի համայնքապետին ձերբակալել են ընտրակաշառք բաժանելու համար, որպիսիք ներկայացվում է բնակիչներին համայնքի բյուջեից տրված սոցիալական օգնությունը ու որպես ապացույց կցվում զրահաբաճկոնի լուսանկար։


Հարգելիներս, հաղորդագրության մեջ որեւէ խոսք չկա, որ դրանք անօրինական են, համենայն դեպս համայնքապետին ապօրինի զենք, ռազմամթերք պահելու կասկածանք չեք վերագրել, իսկ նման լուսանկարներով համայնքապետին չեք վարկաբեկում, այլ ձեզ։ Թշնամին Սյունիքում դիրքավորված է ու առնվազն տարօրինակ կլիներ, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչները ինքնապաշտպանության համար ոչինչ չունենային, դրանք անգամ պետությունը պետք է տրամադրեր։


Ի դեպ, Տեղ համայնքում գյուղացիներից մեկը գերեվարվելուց փրկվել էր հենց ինքնապաշտպանական միջոցի շնորհիվ, սպառնացել էր ադրբեջանցիներին նռնակը պայթեցնել, եթե մոտենան, մինչեւ օգնության էին հասել մեր զինվորները։ Հիմա ի՞նչ, գնալու ենք գյուղացուն կալանավորեք ապօրինի ռազմամթերք պահելու համա՞ր... Ինքներդ ձեզ գոնե մի քիչ հարգո՞ւմ եք։


Սոնա Տռուզյանի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր