Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներից մեկն էլ ՝Սևանա լիճը դարձնել ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս          Փաշինյանի մոլորությունը Հայաստանի համար լավ ավարտ չի ունենալու       Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը    

12 հուլ 2021 11:23

77 մարդու սպանած Անդերս Բրեյվիկը գրել է իր մասին ֆիլմի սցենար և մտադիր է վաճառել 7 մլն ֆունտ ստերլինգով

Նորվեգացի հանցագործ Անդերս Բրեյվիկը, որը պատիժ է կրում նորվեգական բանտում, 20 նամակ է ուղարկել կինոգործիչներին` առաջարկելով իր կյանքի մասին ֆիլմ նկարահանել:

Ինչպես հաղորդում է The Sun on Sunday պարբերականը, սցենարի և ինքնակենսագրական գրքի իրավունքի համար Բրեյվիկը 7 մլն ֆունտ ստերլինգ է պահանջում: Աղբյուրի տվյալներով`42-ամյա Բրեյվիկը, որը 2012 թվականին 21 տարվա ազատազրկման է դատապարտվել 77 մարդու սպանության համար, գրել է իր մասին ֆիլմի սցենար և մտադիր է վաճառել այն օգտագործելու իրավունքը:

Բացի այդ, նշվում է, որ հանցագործը բանտում հարցազրույցի հրավերներ է ուղարկել:

Կենսագիր Օսնե Զեյերստադը, որը գիրք է գրել Բրեյվիկի մասին, հայտնել է, որ նա «երբեք չի զղջացել իր արածի համար»: Նրան բեմ է անհրաժեշտ, որտեղ կարող է կիսվել իր մտքերով և ուղերձներով ու ավելի շատ կողմնակիցներ ձեռք բերել:

Բրեյվիկը պատիժ է կրում 2011 թվականին Նորվեգիայում երկու տարբեր ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Նախ նա ռումբ էր պայթեցրել Օսլոյի կառավարական թաղամասում, ապա կրակահերթ բացել Նորվեգական աշխատավորական կուսակցության երիտասարադկան ճամբարի հյուրերի և աշխատակիցների ուղղությամբ: 2018 թվականի հուլիսին նրա գործողությունների հետևանքով մահացած անձանց հիշատակին հուշարձան է կանգնեցվել Օսլոյում:

Բրեյվիկը բազմիցս նշել էր, որ հարձակումներն իրականացրել է նորվեգական մշակույթի անկումը կանխելու նպատակով` ինքնապաշտպանության իրավունքի և բազմամշակութայնության դեմ պայքարի շրջանակում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր