Տեսանյութ.Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը          ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ Կիրանցում ադրբեջանցի հատուկջոկատային նկատվելու վերաբերյալ       Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին․ «Իրավունք»    

12 հուլ 2021 12:04

Ադրբեջանն էլ չի ուզում այդքան ուժեղ թուրքական ներկայություն իր երկրում.հայերն ու ադրբեջանցիները պետք է սկսեն ճանաչել իրար. ադրբեջանցի փորձագետ

Կովկասյան հրատարակության «Նոր պատերազմ և խաղաղություն» խորագրով ամենամսյա քննարկումների հարթակում կրկին հայ և ադրբեջանցի փորձագետներ են: Այս անգամ նրանք փորձում են պատկերացնել Հայաստանյան ընտրություններից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան, գրում է Ամերիկայի Ձայնը։


Մինչ ապագային անցնելը՝ մի քանի դիտարկում ոչ վաղ անցյալից: Հունիսի ընտրությունները, ղարաբաղա-ադրբեջանական 44-օրյա պատերազմի, Նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետևանք էին: Հայաստանի քաղաքական կյանքը խորը ճգնաժամ էր ապրում ասում է Կովկասյան հրատարակության հիմնադիր Ֆիլիպ Գամաղելյանը :


<<Այդ ճգնաժամը հանգեցրեց արտահերթ խորհրդարանկան ընտրությունների , որը սկզբում բավականին մրցակցային էր թվում, գրեթե բոլոր հարցումները ցույց էին տալիս , որ արդյունքները բավականին մոտ էին լինելու՝ երկու հիմնական ուժերի Փաշինյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքների միջեւ>>, -ասում է Ֆիլիպ Գամաղելյանը :


Երկրորդ փուլի մասին կանխատեսումներն էին միս ու արյուն առել , բայց ամեն ինչ ավարտվեց Փաշինյանի հաղթանակով , ընդդիմության պարտությամբ: Ինչու այդպես եղավ՝ այս հարցը շատ է քննարկվել , այս հարթակում փորձում են գտնել ընտրությունների և հակամարտության միջև կապը:


«Կարծում եմ, որ այս ամենից երևում է, Ղարաբաղը հայաստանյան ընտրազանգվածի համար գլխավոր գործոն չէ: Դա մի բան է, որի շուրջ պետք է մտածել :Այլ կերպ չես կարող մեկնաբանել այն, որ նվաստացուցիչ պարտությունից հետո կառավարության, երկիրի ղեկավարը ոչ միայն մնում է իշխանության, հրաժարական չի տալիս, այլև վերադառնում է համարյա նախորդ մանդատով: Այսինքն Փաշինյանի կառավարությունը ունի խոհրդարանի վաթսունվեց տոսկոսը>>,- հայաստանյան ընտրություններին առաջինը հայ փորձագետ` Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս, քաղաքագետ Ասպետ Քոչիկյանն է անդրադառնում:


Հայաստանյան ընտրություններին Ադրբեջանում էլ են հետևել չի հերքում ադրբեջանցի փորձագետ Զաուր Շիրիեւը:


<<Որոշ մարդիկ Բաքվում այս ընտրություններն ընկալում էին որպես խաղաղության կամ պատերազմի հանրաքվե: Բաքվում այսպիսի ընկալում էր Փաշինյանի հաղթանակը խաղաղության հաղթանակ էր, հին ռեժիմինը`պատերազմի>>:


Ընտրություններում հաղթել է խաղաղության թիմը , սակայն ըստ Արդրբեջանցի փորձագետի Հայաստանը որեէ կերպ չի կարող երկխոսել Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցում : Հայ -ադրբեջանական երկխոսությունը հայ- ադրբեջանական սահմանին է ավարտվում:


<<Այս պահին Փաշինյանը համարվում է խաղության ուժ, բայց համեմատած Սերժ Սարգսյանի կամ Քոչարյանի : Բայց խաղաղության ուժ լինելը չի նշանակում, որ Հայաստանի կառավարությունը կընդունի Ադրբեջանի ցանկացած առաջարկը: Բայց մի բան պետք է հստակ ասել Բաքվի համար տարբերություն կա պետական հարաբերությունների և հակամարտության միջև : Հայաստանի հարցում, սահմանային հարցերում Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներում Հայաստանը մաս կարող է լինել, Ղարաբաղյան հակամարտության ոչ>>,- ադրբեջանցի փորձագետի համոզմունքն է:


<<Պատերազմից հետո Հայաստանը Ադրբեջանից երկու իրար հակասող մեսիջներ է ստանում>>,- ասում է Ֆիլիպ Գամաղելյանը : Առաջինում հակամարտության ավարտն է , հարաբերությունների կարգավորումը , մյուս կողմից մեծ թվով ռազմագերիները, ոտնձգությունները Հայաստանի սահմանին` առանց սահմանազտման՝ ինչ է այդ մասին մտածում ադրբեջանցի փորձագետը:


<<Դրականի մասին, որ հաղորդակցության բոլոր միջոցները պետք է բացվեն , Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորվեն հարաբերությունները նշանակում է , որ ինչ որ ժամանակ անց կամ ավելի երկար ժամկետներում ՝ հայերն ու ադրբեջանցիները պետք է սկսեն ճանաչել իրար , հաշտվել մեկը մյուսի գոյության հետ : Չեմ ասոմ ,որ իրար հետ կապրեն , բայց գոնե կհաշտվեն մեկը մյուսի գոյության հետ>>,- ասում է Զաուր Շիրիեւը:


Իսկ թե ինչու է այսպիսի առաջարկներից հետո Ադրբեջանը շատ հարցերում խոսում է նաև սպառնալիքի լեզվով, ըստ ադրբեջանցի փորձագետի պատճառները պետք է փնտրել Նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերում:


<<Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ուսումնասիրությունները շատ երկիմաստ են , անորոշ: Երկու կողմերից յուրաքանչյուրն այս համաձայնագիրը տարբեր կերպ է ընկալում : Հատկապես անվտանգային դրույթները կարող եմ ասել թույլն են կամ փոքր-ինչ անորոշ: Պատասխանատվությունը , որը դրված է ռուս խաղաղապահների վրա այս տարածաշրջանում ավելի են, քան ռուս խաղաղապահները կարող են: Եվ այս անվտանգային հարցերը Բաքվի ամենամեծ մտահոգություններն են>>:


Խաղաղությունը խաթարվել է սահմանին , այն պետք է սկսել հաստատել էլի սահմանից: Ըստ Ադրբեջացի փորձագետի սահմանին , հայերն ու ադրբեջանցիները միասին կողք կողքի ապրելով՝ գյուղատնտեսության , ջրի, մանր-մունր հարցեր միասին լուծելով գուցե գտնեն նաև խաղաղության բանալին:


<< Իմ փորձառությունից մարդիկ, ովքեր որ ավելի մոտ են ապրում հակամարտության գոտուն, ավելի ճիշտ են հասկանում այն , քան նրանք , ովքեր, որ օրինակ ապրում են քաղաքում>>,- ադրբեջանցի փորձագետի համոզմունքն է:


Կարծիքը կիսում է նաև հայ փորձագետ Ասպետ Քոչիկյանը, բայց մի բայց էլ կա :


<<Զաուր, ես հասկանում եմ քո ասածը, որ կարող ես վստահություն կառուցել այն խնդրի վրա, որն այնքան էլ բևեռացված չէ՝ ինչպես օրինակ Ղարաբաղի , սահմանի հարցն է : Բայց մյուս կողմից ինչպես կարող եք քննարկել այդ սահմանային հարցերը , եթե չկա վստահություն : Եվ սա է հարցը ... գուցե կողմերից մեկը ... ես,իհարկե, չեմ ուզում ամեն բան դնել Ադրբեջանի կողմը , բայց գործնականորեն Ադրբեջանն է, որ պետք է անի առաջին քայլը, որովհետև հաղթող կողմն է>> :


Մյուս կողմից ինչով կարող են օգնել միջազգային դերակատարներն այս խնդրի կարգավորման հարցում: Ըստ ադրբեջանցի փորձագետի հիմա գլխավոր դերակատար է Ռուսաստանը , այլ հարց է արդյոք կողմերն ուզում են Ռուսաստանի բացարձակ մոնապոիլիան… Մինիսկի խումբն էլ իր ձևաչափով արդեն ժամանակավրեպ է:


<<Իմ կարծիքով Մինսկի խումբը պետք է փոխի իր մարտավարությունը, քանի որ այն ինչ ասում է Մինսկի խումբը պատերազմից հետո արդեն ժամանավրեպ է: Առաջինը պետք է փոխեն իրենց մարտավարության ուղղությունները : Այսինքն առաջին երկու , երեք տարիներին տարիներին պետք է կենտրոնանալ իրավիճակի կայունացման վրա , աշխատել մարդկանց կյանքի հետ կապված խնդիրների վրա , ինչ-որ համատեղ ծրագրեր անել ՝ օրինակ ջրի խնդրի հետ կապված և ամենավերջում Նոյեմբերի իննի համաձայնագրում նշված էր ՄԱԿ--ի գործառույթների մասին , բայց մենք չտեսանք նրանց աշխատանքը>>,- ասում է Զաուր Շիրիեւը:


<<Ես մի բան կավելացնեմ` Մինսկի խումբն արդեն արդիական չէ , ես կարծում եմ , որ շահագրգիռ կողմերը Ռուսաստանը, Թուրքիան արդեն ներգրավված են և այպես ասած ոտքը գետնին են դրել ամուր : Ես կարծում եմ նաև, որ մենք անցնող քսան տարիներին չենք տեսել ռուս խաղաղապահների տարածաշրջանում ,ինչպես որ Զաուրն ասած այն է եղել պատճառը որ ոչ Ադրբեջանը , որ Հայաստանը շահագրգիռ չեն եղել , մյուս կողմից էլ , դա իհարկե մեկ ուրիշ մեծ հարց կբացի , բայց կարծում եմ , որ Ադրբեջանն էլ չի ուզում այդքան ուժեղ թուրքական ներկայություն իր երկրում>>,-հայ փորձագետի կսրծիքն է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր