Ոչ ոք ՀԱՊԿ երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների հայտնվելու հայտ չի ներկայացրել

«ՀԱՊԿ ցանկացած անդամի տարածքում օտարերկրյա ռազմական անձնակազմի ներկայության վերաբերյալ բոլոր հարցերը, համաձայն կանոնադրության, ենթակա են համաձայնեցման այս շրջանակներում,- ասել է նա:- Ակնհայտ է, որ այս երկրներից ոչ մեկը ՀԱՊԿ չի դիմել համապատասխան խորհրդատվություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ»:
Նոր ռազմական օբյեկտների ի հայտ գալը Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում հակասում է տարածաշրջանի անվտանգության շահերին, ասել է Լավրովը:
Նոր ռազմական օբյեկտների ի հայտ գալը Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում հակասում է տարածաշրջանի անվտանգության շահերին, ասել է Լավրովը:
«Չեմ կարծում, որ անվտանգության շահերից կբխեին ԱՄՆ նոր ռազմական կայանները Կենտրոնական Ասիայում»,- ասել է նա՝ մեկնաբանելով The Wall Street Journal-ի տեղեկությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները կարող են զորքեր տեղափոխել Աֆղանստանից Կենտրոնական Ասիա: