Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

13 հուլ 2021 13:17

Մասիսի քաղաքապետի եղբորը պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանք է առաջադրվել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, որը հուլիսի 8-ին կալանավորվել էր, մեղադրանք է առաջադրվել է քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի երկրորդ մասով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը): Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Նրա խոսքով` Գոռ Համբարձումյանն առնչվում է շղթայական և կազմակերպված մարմնավաճառության գործի հետ:

Համբարձումյանը անմիջական կապ չի ունեցել կանանց պոռնկության գործում ներգրավվելու մեջ, այլ խնդիրներ առաջանալու դեպքում դրանք լուծել է, ինչի դիմաց գումար է ստացել մարմնավաճառների «աշխատած» գումարներից:

«Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև երեք այլ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը), նրանք նույնպես կալանավորվել են»,–ասաց Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանը մեղադրվում է նաև մեկ այլ քրեական գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածով։ Մասնավորապես Համբարձումյանը 2018 թվականի իշխանափոխության օրերին Կորյուն-Հերացի խաչմերուկում փողոցը փակած քաղաքացիներին հայհոյել էր, ինչպես նաև փորձել էր բռնի ուժով դուրս հանել փողոցից՝ հարվածելով նրանց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր