Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

13 հուլ 2021 13:34

Ամերիկյան Pfizer պատվաստանյութ ստանալուց հետո կանանց կրծքերը սկսել են մեծանալ

Տասնյակ նորվեգացի կանայք հայտնում են, որ կորոնավիրուսի դեմ ամերիկյան Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց նրանց կրծքերը սկսել են մեծանալ:

NRK պորտալի փոխանցմամբ՝ Օսլոյից 17-ամյա Էմման սոցիալական ցանցերում գրել է, որ պատվաստանյութի կողմնակի ազդեցության պատճառով իրեն մեկ չափսով մեծ կրծկալ է անհրաժեշտ:

Բժիշկ Հայնրիխ Բեքմանը կարծում է, որ նման ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, կապված է լիմֆատիկ հանգույցների ընդլայնման հետ. օրգանիզմը հենց այդպես է արձագանքում դեղամիջոցի ընդունմանը: Ըստ նրա, սա, ամենայն հավանականությամբ, ժամանակավոր երեւույթ է:

Նորվեգիայի դեղամիջոցների գործակալության խոսնակ Ստեյնար Մադսենը նույնպես նշել է, որ այս երեւույթը կարճաժամկետ բնույթ ունի: Նա արդեն լսել էր, որ որոշ ամերիկացի կանայք մոտ դիտվել է նման կողմնակի ազդեցություն: Պատվաստված կանանց մոտ 10 տոկոսի մոտ առաջին պատվաստումից հետո մեծացել են լիմֆատիկ հանգույցները, ինչի պատճառով թվում է, թե կրծքերը մեծանում են:

Pfizer ընկերությունից նշել են, որ իրենք նման կողմնակի ազդեցության մասին չեն լսել, սակայն չեն բացառել, որ այն կարող է դիտվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր