Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

13 հուլ 2021 14:19

Պաղպաղակներ և բուրգեր վաճառող տաղավարներ՝ արյունից նոր մաքրված տանկերի ու սաղավարտների կողքին.Բրիտանական Telegraph–ը «զարհուրելի» է որակել Բաքվի «ռազմական պուրակը»

Բրիտանական հեղինակավոր Telegraph պարբերականն անդրադարձել է Բաքվի «ռազմական» այգի–թանգարանին։ «Պաղպաղակներ և բուրգեր վաճառող տաղավարներ՝ արյունից նոր մաքրված տանկերի ու սաղավարտների կողքին» խոսուն վերնագրով հոդվածը հրապարակվել է կայքում այսօր։ Սյունակագիր Կոլին Ֆրիմանը ներկայացրել է իր տպավորությունները թանգարանից` այն անվանելով «զարհուրելի»։
«Հաշտեցման ոգի բացարձակ չկա: Պուրակի ստեղծողները ոչ միայն մեծահոգություն չեն դրսևորել, այլ ջանք չեն խնայել իրենց թշնամիներին նվաստացնելու համար, ստեղծել են հայկական զորքերի մանեկենները՝ չափազանցված տգեղ տեսքով։ Զարհուրելի է զոհված հայ զինվորներից վերցված 480 մետաղական սաղավարտների ցուցադրությունը, որոնցից ոմանց վրա փամփուշտներից և բեկորներից պատռված անցքեր կան»,-գրում է կայքը։

Նկարագրելով պուրակը` սյունակագիրը գրել է, որ այգում նստարաններ են կառուցվել կանաչ հայկական զինամթերքի տուփերից, իսկ ցուցանմուշների միջով անցնող ճանապարհները նշող լուսավորություններն արված են հրետանային արկերից: Պարբերականը նաև նշել է, որ հայկական տանկերի ու զրահատեխնիկայի մի մասը ոչնչացվել է թուրքական անօդաչու հրթիռների կողմից։
Telegraph-ը նշում է, որ պուրակի բացումը դատապարտել են մարդու իրավունքների զեկուցողները, Հայաստանի կառավարությունը։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Ադրբեջանի կառավարությանն է հղել թանգարանի վերաբերյալ բողոք-նամակ, որում նա այն անվանել է «անհանգստացնող և նվաստացուցիչ»:

Թեև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պնդել է, որ թանգարան–պուրակը «խորհրդանշում է միջազգային իրավունքի և արդարության հաղթանակը», Telegraph-ի լրագրողը գրում է, որ մասնավոր զրույցներում նույնիսկ որոշ ադրբեջանցի պաշտոնյաներ են անհանգստացած այգու ոճով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր