Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ապրիլի 22-23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի    

13 հուլ 2021 15:20

Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության մասին տեղեկությունը հրապարակելու գործով մեղադրյալ կա

Հուլիսի 12-ին Երևան քաղաքի դատարան է ստացվել դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ քրեական գործը, տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրյալը Նարեկ Մանթաշյանն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ. ապրիլի 8-ին իր info.aylyntranq@gmail.com աշխատանքային հասցեին Պետրոս Պետրոսյան անունով գրանցված օգտագիրոջըպատկանող petros.petrosyan2bk.ru էլեկտրոնային հասցեից ստանալով Աննա Դանիբեկյանի վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող նամակ, այն մասին, որ վերջինս ենթարկվել է քթի վիրահատության, օրենքով չնախատեսված կարգով, առանց Աննա Դանիբեկյանի համաձայնության, գիտակցելով, որ խախտում է վերջինիս անձնական կայքի գաղտնիությունը, նշված անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը 2020թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակելու եղանակով տարածել է՝ հասու դարձնելով երրորդ անձանց՝ այդպիսով խախտելով Աննա Դանիբեկյանի ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով և Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Գործը մակագրվել է դատավոր Արման Հովհաննիսյանին, նիստի օր դեռ նշանակված չէ։

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր