Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 հուլ 2021 16:15

Մեր գերիների մասով Ադրբեջանին ստիպելու էլ ավելի արդյունավետ եղանակներ են եղել. Մանգասարյան

ԱԱԽ քարտուղարը հայտարարում է , որ նոյեմբերի 9 ի հայտարարությունից հետո հայկական կողմը պատրաստ է եղել ականապատ դաշտի քարտեզները տրամադրել Ադրբեջանին որպես հումանիտար քայլ։

Դժվարանում եմ մտաբերել, թե կոնկրետ ե՞րբ է նման բան հայտարարվել, սակայն եթե անգամ այդպես է , ապա մեր գերիների մասով Ադրբեջանին ստիպելու էլ ավելի արդյունավետ եղանակներ են եղել` օրինակ, Զորքերի դուրս բերումը Քարվաճառից, Աղդամից եւ Լաչինից։

Հայկական կողմը անվերապահորեն կատարել է նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը եւ զուգահեռ հույսը դրել ականապատ դաշտի քարտեզների վրա, որի միջոցով` ըստ մեր ռազմաքաղաքական ղեկավարության, հնարավոր կլինի վերադարձնել մեր տղաներին։

Հիշեցնեմ, որ այս տարվա ապրիլ ամսին ՀՀ ԱԳՆ հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի ականապատ դաշտի քարտեզների պահանջը կեղծ օրակարգ է, եւ գերիները պետք է վերադառնան նոյեմբերի 9 ի հայտարարության հիման վրա։

Այսօրինակ անհեռատես քաղաքականության շնորհիվ, այսօր ունենք այն, ինչ ունենք...

Վիտալի Մանգասարյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր