Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ին       Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել և իբր ընտրվել է միջինը․ «Հրապարակ»    

14 հուլ 2021 12:45

Կա 1 զոհ, և վիրավոր.դի տեղափոխող բրիգադին սպասեցին 3 ժամից ավելի, իրենց հետ չունեին անգամ դին փակելու համար նախատեսված հատուկ սավան

Այսօր, հուլիսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Chevrolet մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում դեպի Աբովյան քաղաք ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվողներից Երևանի բնակիչ 22-ամյա Էրիկ Հակոբյանը տեղում մահացել է, իսկ Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Վարդանյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ օպարտիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մահացածին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ 
Փրկարարներն այնուհետև սահմանազատել են տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորութամբ։
 
  Փաստի առթիվ Ս․ Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկները գործել են օպերատիվ, ժամանակին հասնելով վթարի վայր, ապա Աբովյանի դի տեղափոխող բրիգադի համար 3 ժամից ավելի պահանջվեց, մինչև ժամանեցին։
Այդ ընթացքում Աբովյանի բաժնի ոստիկանները մի քանի անգամ ահազանգեցին դի տեղափոխող բրիգադին, ովքեր բավականին ուշացումով գալով դեպքի վայր, իրենց հետ չունեին անգամ դին փակելու համար նախատեսված հատուկ սավան։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր