ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

15 հուլ 2021 11:21

Հայաստանի և Արցախի համար խաղաղ դարաշրջան բացելու մանդատ. Փաշինյանը պատասխանեց Ալիևին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021թ–ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիներից ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հատատում»,– ասաց նա։

Ընտրություններից հետո, սակայն, նրա խոսքով, տեղի է ունենում այն, ինչ կանխատեսվում էր. Ադրբեջանն ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների՝ ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտելու համար։

«Եվ սա անում է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է` ցույց տալով, թե Հայաստանը կամ Արցախը դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման և սահմանագծման գործընթացներին, և այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրսևուրումները մենք տեսնում ենք նաև վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաև վերջին ամիսներին»,– ասաց Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր