Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

15 հուլ 2021 11:34

Արդյունավե՞տ են պատվաստումները COVID-19-ի նոր տարբերակների դեմ պայքարում.Ճիշտ է, կատարյալ չեն, սակայն ավելի լավ է, քան չլինելը,

Այս պահին COVID-19 յոթ պատվաստանյութ ստացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավանությունը: Կորոնավիրուսի նոր տարբերակների զարգացմանը զուգահեռ հարցեր են առաջ գալիս յուրաքանչյուր պատվաստանյութի արդյունավետության մասին։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։


Կորոնավիրուսի Դելտայի տարբերակի տարածմանը զուգահեռ, առաջ են գալիս զեկույցներ, ուր նշվում է, որ նույնիսկ որոշ պատվաստված մարդիկ վարակվում են COVID-19-ով: Բայց այս դեպքում հիվանդությունն անցնում է ավելի մեղմ: Բոլոր պատվաստանյութերը շարունակում են համապատասխանել հիմնական չափանիշներին, ասում են մասնագետները:


«Նրանք շատ արդյունավետ են գործում՝ ապահովելով այն, ինչ մենք ցանկանում ենք, և պաշտպանում մարդկանց լուրջ հիվանդություններից և մահից»,- ասում է Վաշինգտոնի համալսարանի առողջապահության ոլորտի փորձագետ Բիլ Փոուդերլին:


Վերջերս Իսրայելում վարակների թվի արագացումը մտավախություն առաջ բերեց, որ որոշ պատվաստանյութեր կարող են ավելի թույլ լինել Դելտայի տարբերակի դեմ պայքարում: Բայց Փոուդերլին ասում է, որ պատվաստումը կանխում է ամենավատ ելքով դեպքերը, ինչպես դա ցույց տվեց իր հարազատ Միսուրի նահանգի համավարակի ալիքը:


«Նրանք արձանագրում են Իսրայելի նման վարակման դեպքեր պատվաստված մարդկանց մոտ, սակայն չեն արձանագրում հիվանդանոց տեղափոխման դեպքեր: Բոլոր հոսպիտալացումները, և, ցավոք, մահերն արձանագրվում են այն մարդկանց մոտ, ովքեր չեն պատվաստվել»,- ասում է Բիլ Փոուդերլին:


Որոշ պատվաստանյութեր ավելի լավ են, քան մյուսները իմունային համակարգը նախապատրաստելու հարցում:


Moderna-ի և Pfizer-ի mRNA պատվաստանյութերը, ընդհանուր առմամբ, արտադրում են առավելագույն հակամարմիններ, որին հաջորդում են Johnson & Johnson, Oxford University-AstraZeneca պատվաստանյութերը և Ռուսաստանի Sputnik V-ն: Չինաստանի Sinovac և Sinopharm պատվաստանյութերը զբաղեցնում են արդյունավետ պատվաստանյութերի սանդղակում վերջին հորիզոնականները:


Բոլորն էլ արտադրում են բավարար հակամարմիններ` բնօրինակ շտամի դեմ պայքարելու համար: Բայց հակամարմինների մակարդակը սկսում է ավելի շատ նշանակություն ունենալ այլ տարբերակների պարագայում, ասում են մասնագետները:


Լոնդոնի կայսերական քոլեջի բժշկության ոլորտի փորձագետ Փիթեր Օփենշաուն չի բացառում, որ փոքր-ինչ ավելի նվազ հզորության պատվաստանյութի պարագայում, որն այնքան էլ ուժեղ իմունային արձագանք չի հարուցում, Դելտա շտամով հիվանդությունը կարողանում է ճեղքել պաշտպանությունը: Նա շեշտում է սակայն, որ չնայած դրան՝ պատվաստանյութը որոշակիորեն պաշտպանում է հիվանդության ավելի ծանր ընթացքից:


Pfizer, Moderna, AstraZeneca, J & J և Sputnik V պատվաստանյութերը, կարծես, ավելի լավն են, քան Sinpharm-ը և Sinovac-ը՝ մարմնի երկրորդ պաշտպանական գիծը ակտիվացնելու հարցում, որը կոչվում է T բջիջներ:


«Պատվաստանյութերը, որոնք ունակ են պահուստային իմունային արձագանք առաջացնել, ինչպես T բջիջները, ավելի լավ պաշտպանություն են ապահովում վիրուսային բազմազան տարբերակների դեմ պայքարում, քան ոչ ակտիվացված պատվաստանյութերը, որոնք միայն հակամարմիններ են առաջացնում»,- նշում է Վաշինգտոնի համալսարանի պատվաստանյութերի փորձագետ Դեբորա Ֆուլերը:


Դրա հետ մեկտեղ Ֆուլերը գտնում է , որ Sinopharm և Sinovac պատվաստանյութերը շատ նման են գրիպի դեմ տարեկան պատվաստմանը. կատարյալ չեն, սակայն ավելի լավ է, քան չլինելը: Նա նկատում է, որ հաճախ լսում է արձագանքներ մեկ անգամ պատվաստված մարդկանցից, ովքեր չեն ցանկանում կրկին պատվաստվել, քանի որ հիվանդացել են կորոնավիրուսով: Նա շեշտում է, որ պատվաստանյութի բացակայությունը կարող էր հանգեցնել շատ ավելի ծանր հիվանդության ընթացքի, ուստի ժամանակին պատվաստումը շատ կարևոր է: Բոլոր պատվաստումները կարևոր են, գտնում է նա՝ ընդգծելով, որ պատվաստումը օգնում է դանդաղեցնել վիրուսի տարածումը, որը նշանակում է, որ ավելի քիչ շանսեր կան վտանգավոր տարբերակների զարգացման համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր