Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

15 հուլ 2021 14:49

ՊՆ-ի շուրջ բողոքի ալիք է բարձրանում.Պայմանագրային զինծառայողներին անվճար սնունդ այլևս չի տրվի

Պաշտպանության նախարարության շուրջ բողոքի ալիք է բարձրանում. զորամասերի ճաշարանների աշխատակիցները հայտնվել են խնդրի առաջ: ArmLur.am-ի հետ զրույցում պայմանագրային զորամասի տնտեսական բաժնի աշխատակիցները հայտնեցին, Զինված ուժերի գլխավոր շտաբը որոշել է զրկել պայմանագրային զինծառայողներին հատկացվող ամենօրյա սննդից…

Ընդ որում` ըստ նրանց խոսքը վերաբերում է թե՛ ներքին վերակարգին, թե՛ մարտական հերթապահություն իրականացնողներին։ Ավելին, տնտեսական բլոկի մի խումբ աշխատակիցներ մեկ օրվա մեջ են իմացել, որ պայմանագրային զինծառայողներին հատկացվող ամենօրյա սնունդը այլես չի լինի եւ իրենք գործազուրկ են, իսկ զորամասեր սնունդ ապահովվող ընկերությունն էլ հրաժարվել է տրամադրել խոհարարների աշխատավարձը:

Պայմանագրային զինծառայողներն ու տնտեսական բլոկի աշխատակիցները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ չեն լռելու եւ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու:

Իսկ այս իրավիճակում ցավալին այն է, պատգամավորական ծախսերի գումարը 50 հազարից դարձնում են 250 հազար՝ զինվորին թողնելով սոված:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր