Թուրք քաղաքական գործիչն առաջարկում է եկեղեցիների վրայից ջնջել «Հունական» և «Հայկական» գրությունները

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ մամլո ասուլիսում տվյալ դեպքը մեկնաբանած Դեսթեջին մասնավորապես հայտարարել է․ «Ես երեկ Թրակիայում և կղզիների շրջանում էի (նկատի ունի Իշխանաց կղզիները-Ակունքի խմբ․)։ Կղզիների բոլոր եկեղեցիներում և փոքրամասնությունների դռների վրա նշված է՝ «Հունական է»։ Եկեք այստեղի բոլոր «Հունական» գրությունների վերացնենք և հունական ծագում ունեցողների համար գրենք միայն «Ուղղափառ դպրոց կամ եկեղեցի», իսկ հայկականների համար էլ՝ «Առաքելական»։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net