Ադրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը՝ նպատակն է հայկական հետքի վերացnւմն ու պատմական հիշողության ջնջnւմը          «Ուժեղ Հայաստան»-ի գաղտնալսված աջակիցները գործող գյուղապետեր են, բերման են ենթարկվել, բացառիկ. «Ժողովուրդ»       Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ․ «Հրապարակ»    

16 հուլ 2021 12:07

ՊՆ-ն՝ կորած զինծառայողների մասին

Հուլիսի 14-ին մառախուղի պատճառով կորած զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

«Այս պահին նորություն դեռ չկա: Երեկ ամբողջ օրը որոնողա-փրկարարական աշխատանքներն ընթացել են եղանակային բարդ պայմաններում»: Այս մասին հայտնել են  ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՊՆ-ից տեղեկացրեցին, որ որոնողա-փրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր