Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

16 հուլ 2021 12:52

«Իմ քայլի» ցուցակով մանդատ ստացած պատգամավորը համաձայն չէ,սխալ է համարում իշխանությունների քաղաքականությունը

Դեռևս երեկ պատգամավորի մանդատ ստացած իմքայլական պատգամավոր Արա Մելիքջանյանը հենց նույն օրը խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել, սակայն պատգամավորի մանդատը վայր չի դնի և իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր:

«Փաստինֆո»-ն հետաքրքրվեց, ինչո՞վ էր պայմանավորված պատգամավորի այս որոշումը, վերջինս էլ արձագանքեց.

«Այդպես էր պետք, ցանկանում եմ պատգամավորի գործունեությունս շարունակել, բայց ոչ խմբակցության կազմում, թեկուզ այս կարճ ժամանակահատվածում կգործեմ անկախ պատգամավոր»,-ասաց նա:

Արա Մելիքջանյանը վստահեցրեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ որևէ տարաձայնություն չի եղել, պարզապես համոզմունքների և պատկերացումների տարբերության հարց է եղել.

«Իմ ունեցած պատկերացումները տարբեր ոլորտների վերաբերյալ՝ արտաքին քաղաքականության, տնտեսության զարգացման, կադրային քաղաքականության, ժողովրդավարական արժեհամակարգի հարցում էականորեն տարբերվել են»,-ասաց Մելիքջանյանը:

Իսկ թե Հայաստանում և Արցախում ստեղծված անվտանգային իրավիճակի առումով գործող իշխանությունը ճի՞շտ քաղաքականություն է վարում,զրուցակիցն ասաց.

«Միանշանակ՝ ոչ, սխալ քաղաքական իրավիճակ է այն ամենը, ինչ մենք ունենք»:

Պատգամավորն, անդրադառնալով նաև երեկ ԱԺ արտահերթ նիստում ընդունված նախագծին, որով պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը 50.000 դրամից ավելացվում է 250.000 դրամ, նշեց, որ ստեղծված իրավիճակում նման նախագծի ընդունումն ուղղակի աբսուրդ է.

«Ես չեմ մասնակցել այդ նախագծի քվեարկության: Երկրի առջև ծառացած մի շարք մարտահրավերներ կան, օրինակ՝ սահմանների կահավորման խնդիրը, որն այս պահի դրությամբ ամենակարևորն է, այդ խնդիրը թողած քննարկվում է պատգամավորի գործառույթի իրականացման ծախսը: Ստացվում է, որ իրենց աշխատավարձը, պարգևավճարներն այնքան քիչ են, այնքան խեղճ են պատգամավորները, որ մի հատ էլ իրենց ծախսերը պետք է ավելացվի , որպեսզի ինքը գնա իր ընտրողին տեսնելու, սրա լոգիկան ո՞րն է: ՀՀ քաղաքացիները հարկերի միջոցով աշխատավարձ են ձևավորում պատգամավորների համար, մի հատ էլ լրացուցիչ գումար պետք է տան, որ պատգամավորը գնա իրեն տեսնելու, իր խնդիրը լսելու, սա աբսուրդ է»,-ասաց Արա Մելիքջանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր