Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է          «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ       Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները    

17 հուլ 2021 10:17

Ռոբերտ Քոչարյանը՝ Հայկ Մարությանի փրկօղակ.կկորցնեն Երևանը. քոչարյանականները կարող են մոբիլիզացնել իրենց ուժերն ու հաղթել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Ռոբերտ Քոչարյանը դարձել է Հայկ Մարությանի փրկօղակը։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանն ու թիմը ցանկանում են ազատվել «կարգին» քաղաքապետից, ինչի մասին նույնիսկ հայտարարեց Փաշինյանի խորհրդական, այժմ՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։


Սակայն իշխանական թիմում հասկացել են, որ նոր ընտրություններ նշանակելով՝ կարող են կորցնել Երևանը, որովհետև, չնայած ՔՊ-ն Երևանում հաղթել է, բայց իրենց ու «Հայաստանի» ձայների տարբերությունը մեծ չէ, ու որքան էլ որ Խաչատուր Սուքիասյանն ուզենա այդ պաշտոնն օր առաջ զբաղեցնել, նոր ընտրությունը ռիսկային է՝ քոչարյանականները կարող են մոբիլիզացնել իրենց ուժերն ու հաղթել։


Իսկ ավագանու միջոցով պաշտոնանկ անել Մարությանին չեն ուզում, որովհետև հարմար թեկնածու չկա ցուցակում։ Ավելին՝ ասացին, որ Փաշինյանը հիմա փորձում է հարաբերությունները հարթել Մարությանի հետ։ Այն ձեռքը, որ չես կարողանում կտրել, պաչի՝ դիր ճակատիդ․ ասում է ժողովրդական ասացվածքը»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր