Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում       Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

17 հուլ 2021 11:39

Սա մեր հողն է.թյուրքական աշխարհում կա Թուրքիա, կա Ադրբեջան, Հյուսիսային Կիպրոս.Հունաստանի դեսպանն այցելեց օկուպացված Շուշի, ադրբեջանցիները՝ օկուպացված Կիպրոս

Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը նախօրեին ժամանել է օկուպացված Հյուսիսային Կիպրոս` նշելու Կիպրոս թուրքական զորքերի ներխուժման 47-ամյակը, որի արդյունքում200,000 մարդ դարձավ փախստական, հազարավոր մարդիկ սպանվեցին և հարյուրավոր կանայք բռնաբարվեցին: Այս մասին գրում է Greek City Times-ը։


Ընդունելով Ադրբեջանի Միլլի մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի պատվիրակությանը՝ Սամեդ Սեյիդովի գլխավորությամբ, որը նաև ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն է` թուրքալեզու համայնքի ղեկավար Էրսան Սաները համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը կճանաչի այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետությունը»:


Հակառակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541 և 550 բանաձևերին, Թուրքիայից բացի, ոչ մի այլ երկիր չի ճանաչում անօրինական միավորումը:


Պատվիրակության կազմում էին ադրբեջանցի պատգամավորներ Ասիմ Մոլլազադեն, Էրկին Գադիրլին, Նիգար Արփադարայը, Նասիբ Մահամալիևը:


Սեյիդովն ասել է, որ իրենք ԵԽԽՎ-ում կպաշտպանեն Հյուսիսային Կիպրոսի իրավունքներն ու արդարությունը և շեշտել, որ Կիպրոսի հարցում Ադրբեջանում չկա կառավարություն կամ ընդդիմություն:


«Սա մեր հողն է: Թյուրքական աշխարհում կա Թուրքիա, թյուրքական աշխարհում կա Ադրբեջան, թյուրքական աշխարհում կա Հյուսիսային Կիպրոս», - ասել է Սեյիդովը:
Սեյիդովը հայտարարել է, որ այցը օկուպացված Կիպրոս նախատեսված էր հուլիսի 16-19-ին, բայց երբ իմացել են, որ հուլիսի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանելու է կղզի, որոշել են երկարացնել իրենց այցը:


Նա նշեց, որ Ադրբեջանից քաղաքական պատվիրակությունը «առաջին անգամ» է ժամանել Հյուսիսային Կիպրոս, բայց այցերը կշարունակվեն:


«Մենք ուզում ենք, որ Հյուսիսային Կիպրոսը ուժեղ լինի: Թուրքական աշխարհը կբարձրանա: Դրա համար Թուրքիան, Ադրբեջանը և Հյուսիսային Կիպրոսը պետք է միասին լինեն»,-ասել է Սեյիդովը։


Greek City Times-ը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոս Պիպերիգոսը միացել էր ավելի քան 40 դիվանագետների քարոզչական այցին, որը կազմակերպել էր Ադրբեջանի ռեժիմը `վերջերս գրաված պատմական-ժողովրդագրական հայկական Լեռնային Ղարաբաղի տարածքները:


Հիշեցնում են, որ միայն անցյալ տարի դեսպանի հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւն ասել էր. «Ես կարող եմ ձեզ ասել, և ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան մեզ համար ոչ միայն մեր ընկերն ու գործընկերն է, այլև եղբայրական երկիր: Առանց որևէ երկմտանքի, մենք աջակցում ենք Թուրքիային և ցանկացած պարագայում կաջակցենք նրան: Մենք աջակցում ենք նրանց [Թուրքիային] բոլոր հարցերում, այդ թվում՝ Արևելյան Միջերկրական ծովի տարածքում»:


«Այնուամենայնիվ, չնայած դեսպան Պիպերիգոսին Ադրբեջանի բռնապետը բացահայտորեն ասաց, որ իր երկիրը կուրորեն կաջակցի Թուրքիային Արևելյան Միջերկրական ծովում հունական ծովային իրավունքները գողանալու փորձերում, նա հանգստյան օրերին միացավ քարոզչական շրջագայությանը:
Թուրքիայի հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղ ներխուժումը հանգեցրեց սարսափելի ռազմական հանցագործությունների, ինչպիսիք են գլխատումները, սպիտակ ֆոսֆորի օգտագործումը և եկեղեցիների դիտավորյալ թիրախավորումը, անգամ լրագրողների դեմ կրկնակի հարվածներ հասցնելը»,-գրում է կայքը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր