Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

17 հուլ 2021 12:03

Նորածնի մայրը չի հայտնաբերվել.հանձնվել է խնամակայության, մինչև առկա քր. գործի ավարտը, որդեգրման հարց չի կարող լինել

Գյումրիի Ավտոկայան թաղամասում հուլիսի 3-ին հայտնաբերված նորածնի մայրը չի հայտնաբերվել, երեխան հանձնվել է խնամակալության:  Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին՝ փոքրիկին տուն տանելու խնդրանքով դիմել էր երկու ընտանիք: Հանձնաժողովը հարցը քննարկել և համաձայնություն է տվել երեխային հանձնել այդ ընտանիքներից մեկին:: Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը «Արմենպրես»-ին ասաց՝ երեխան հանձնվել է այն ընտանիքին, որի անդամն ունի երեխաների հետ աշխատելու փորձ, ամեն օր նրանց միջավայրում է: «Երեխան ապահով ձեռքերում է, առողջ է: Խնամակալությունը ժամկետով չի տրված, նման հասկացողություն չկա: Խնամակալությունը տրվում է անժամկետ, հանձնաժողովն ընտանիքին պահում է հսկողության տակ՝ մինչև առկա քրեական գործի ավարտը: Մինչև դա չլինի, որդեգրման հարց չի կարող լինել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր