Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում    

17 հուլ 2021 12:31

Կիևի գնած Bayraktar TB2-ները անօգուտ են Ռուսաստանի դեմ.եթե Կիևը որոշի այն կիրառել Մոսկվայի դեմ,այդ անօդաչուները կվերածվեն ստանդարտ թիրախի

Ուկրաինայի գնած Bayraktar TB2 թուրքական անօդաչու սարքերը դժվար թե արդյունավետ լինեն Ռուսաստանի դեմ: Այս կարծիքը RT-ին տված հարցազրույցում հայտնել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը:

Նա պարզաբանել է, որ այդ անօդաչու թռչող սարքերի արդյունավետությունը զգալիորեն նվազում է, եթե հակառակորդն ունի ՀՕՊ ժամանակակից համակարգեր:

Ըստ Լեոնկովի՝ եթե Կիևը որոշի անօդաչու թռչող սարքեր կիրառել Մոսկվայի դեմ, ապա ռուս զինվորականների համար այդ անօդաչուները կվերածվեն ստանդարտ թիրախի:

Նա նշել է նաեւ, որ ուկրաինական նավատորմը դժվար թե կարողանա ամբողջությամբ ծածկել իրեն թուրքական անօդաչու թռչող սարքերով: «Հաշվի առնելով, որ Կիևը ավիակիր չունի և դրանց արդյունավետ տեղակայումը ոչ մի կերպ հնարավոր չէ ուկրաինական նավերում, Bayraktar TB2-ը դժվար թե էապես ուժեղացնի ուկրաինական նավատորմը»,- հավելել է Լեոնկովը:

Ավելի վաղ՝ հուլիսի 15-ին, հայտնի դարձավ, որ Թուրքիան Ուկրաինայի ՌԾՈւ-ին է մատակարարել Bayraktar TB2-ի առաջին համալիրը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր