Տեսանյութ. Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում, ինչպես նաև՝ հայ-ադրբեջական սահմանին.Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք դեռևս չի տվել.
«Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս սկսել հայ-ադրբեջանական սահամանի դենմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 44-օրյա պատերազմը տարածաշրջանում ստեղծել է նոր իրականություն.
«Հարկ է նշել, որ ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում»,-ասաց Փաշինյանը: