ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

17 հուլ 2021 14:27

Տեսանյութ.Փաշինյանը Քոչարյանից վրեժ է լուծում Սյունիքով. Ադրբեջանցիները փորձելու են Հայաստանից մաքսիմալը վերցնել՝ թողնելով 1918թ-ի Հայաստանը

Ադրբեջանցիները փորձելու են Հայաստանից մաքսիմալը վերցնել՝ թողնելով 1918թ-ի Հայաստանը, երբ Հայաստանը Երևանն էր մինչև Սևան՝ մի փոքրիկ տարածք: «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը, օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ իշխանությունները չունեն Հայաստանի ապագայի վերաբերյալ որևէ տեսլական և ամեն ինչ անում են բանակը և տնտեսությունը թուլացնելու համար՝ փորձում է զարգացնել իր հաջողությունը.

«Նրանց նպատակը մեկն է՝ ամեն գնով վերցնել Զանգեզուրյան միջանցքը, որպեսզը Թուրքիան և Ադրբեջանը, ինչպես նաև միջինասիական մի քանի երկրներ, միավորվեն մեկ ընդհանուր թուրքական աշխարհի մեջ»,-ասաց Բադալյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ալիևի հայտարարությունները Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ զուտ հայտարարություններ չեն, նա հստակ գործողություններ է անում այս ուղղությամբ.

«Նա Հայաստանի սահմանների մոտ ամիսը մեկ նոր զորակայան է բացում, խոսում է Զանգեզուրի մասին, այսինքն՝ անում է ամեն ինչ իր նպատակին հասնելու համար»,-ասաց Արմեն Բադալյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր