Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»          Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»       Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ    

19 հուլ 2021 11:11

Ճշգրիտ ախտորոշում ՝ քաղցկեղը մեզի պարզ անալիզի միջոցով`մարմնի ցանկացած հատվածում քաղցկեղի հայտնաբերման համար

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հատուկ ախտորոշիչ համակարգ են մշակել` ուռուցք հայտնաբերելու եւ մարմնում դրա տեղայնացման համար: Հիմքը նանոմասնիկ է, որը հայտնաբերում է քաղցկեղը հիվանդի մեզի նմուշի միջոցով, այնուհետեւ այն օգտագործվում է քաղցկեղի օջախի տեղայնացման եւ դրա մետաստազների գնահատման համար, հայտնել է Hightech +-ը:

Այս մոտեցումը էապես տարբերվում է ախտորոշիչ մեթոդներից, ինչպիսիք են մամոգրաֆիան, ՀՏ-ն կամ կոլոնոսկոպիան, որոնք առավել հաճախ օգտագործվում են այն դեպքերում, երբ ախտանշաններ կան որեւէ մեկ հատվածում` աղիքներ, կրծքավանդակ, թոքեր: 

«Այս մոտեցումը կարող է օգտագործվել մարմնի ցանկացած հատվածում քաղցկեղի հայտնաբերման համար՝ ներառյալ մետաստատիկ երկրորդական օջախները», - հայտնել են մասնագետները:

Արդեն հաստատվել է, որ մեթոդը արդյունավետ է աղիքային ուռուցք ունեցող, թոքերի եւ լյարդի մետաստազներով մկների դեպքում:

Գիտնականները հույս ունեն, որ այն թույլ կտա ավելի շուտ ախտորոշել քաղցկեղը եւ այդպիսով նվազեցնել մահացությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր