Փետրվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի       Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը    

19 հուլ 2021 12:25

Գռզոյի որդին է Ամիրյան փողոցում կրակել, թիկնապահները վիրավոր տղային դրել են իրենց մեքենան և տեղափոխել էլիտար հիվանդանոցներից մեկը

Հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) որդին՝ Ալբերտ Սուքիասյանը, Ամիրյան փողոցում վիճել և կրակել է մի երիտասարդի ուղղությամբ։ Թիկնապահները վիրավոր տղային դրել են իրենց մեքենան և տեղափոխել էլիտար հիվանդանոցներից մեկը:

Մեր տեղեկություններով՝ Ամիրյան փողոցի վրա գտնվող լիբանանյան ռեստորան/բիսրոյի դիմաց է տեղի ունեցել դեպքը: Գռզոյի տղան վրացական համարներով մոտ 400 հազար դոլար արժեցող Ֆեռարիյով անմիջապես հեռացել է դեպքի վայրից:

Ռեստորանի մատուցողներից մեկը նկարահանել է միջադեպը, սակայն ոստիկանությունը տղային բերման է ենթարկել և առգրավել հեռախոսը: Հավանաբար ծածկադմփոց պիտի անեն:

7or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր