ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

19 հուլ 2021 13:26

Գազպրոմբանկի» ու Ադրբեջանի կառավարության միջև մեկնարկած բանակցությունները «Ղարաբաղի վերականգնման» շուրջ այսբերգի գագաթի ընդամենը փոքրիկ մի հատվածն է

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի «ազատագրված» տարածքներում վերականգնվող էներգետիկայի զարգացման ու էներգետիկ ենթակառուցվածքների ձևավորման ադրբեջանական ծրագրին թուրքական, բրիտանական, իսրայելական, իտալական, ճապոնական ընկերություններից բացի միացավ նաև «Գազպրոմբանկը»:

Վերջինս պատրաստակամություն է հայտնել ծրագրի շրջանակներում հատուկ «կանաչ ֆինանսավորման» (վարկեր ու ներդրումներ) մեխանիզմներ մշակել, ինչպես նաև մասնակցել էներգախնայողության ոլորտում իրականացվող նախագծերին:

Հիշեցնեմ, որ երբ մենք դեռ պետություն էինք, առավելապես պետական կապիտալով գործող ռուսական այս խոշորագույն բանկը Հայաստանի ֆինանսական համակարգի կարևոր արտաքին գործընկերներից էր: Համագործակցու՞մ էր արդյոք նախկինում «Գազպրոմբանկը» Ադրբեջանի հետ: Այո, հիմնականում՝ նավթաքիմիական արդյունաբերության վարկավորման շրջանակներում: Սակայն բանկի գործունեությունը դուրս չէր գալիս կոմերցիոն տիրույթից՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ Մոսկվայի բալանսավորված հարաբերությունները: Այսօր, ինչպես տեսնում ենք, բալանսը լիովին խախտված է: Շատերը դրանում մեղադրում են ռուսական կողմին: Ես, սակայն, նախընտրում եմ սկսել մեզանից: Ու խոսքը ոչ միայն իշխանության, այլ նաև ժողովրդի մասին է:

«Գազպրոմբանկի» ու Ադրբեջանի կառավարության միջև մեկնարկած բանակցությունները «Ղարաբաղի վերականգնման» շուրջ այսբերգի գագաթի ընդամենը փոքրիկ մի հատվածն է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր