Տեսանյութ.Թշնամին 2 օր է Երասխում մեզ ասում է՝ տղերք, ձեզ ուզում եմ վերացնել,էլ ինչու են ընկնում ոչ պաշտոնականի ետևից, երբ իրենք են դա ասում պաշտոնապես
«Երբ պետության ամենապատասխանատու պաշտոն զբաղեցնողը խոսում է ոչ պաշտոնական տվյալներով, դա անհասկանալի է ոչ միայն փորձագիտական դաշտի, այլ նաև միջազգային հանրության համար։ Այսօր ասուլիսում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։Նրա խոսքով, եթե այդ տեղեկությունները պետական ինստիտուտներն են տրամադրել, ապա պետության ղեկավարը հպարտություն է ունենում ասելու, որ ունի այն տեսակի պետական ինստիտուտներ, որոնք իրեն տալիս են տեղեկություններ, ինչը ձևակերպվում է «ըստ մեր հավաստի աղբյուրների», «համաձայն մեր անվտանգության ծառայությունների», այլ ոչ թե ոչ պաշտոնական. «Ոչ պաշտոնականը սոցցանցերում կարող եք գտնել, կամ փողոցում»,-
Հիշեցնենք, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և Հայաստանի հետ սահմանին»։
Այս դեպքում, Թևան Պողոսյանի խոսքերով, սկսում ես մտածել, որ կամ երկրի ղեկավարն ասում է, որ պետական ինստիտուտներ չունենք, կամ նշանակում է, որ ինչ-որ այլ ինստիտուտներ փորձում է մեսիջ ուղարկել։
«Այդ այլ ինստիտուտների հասցեատերերը, ոնց փորձում եմ հասկանամ, ոնց որ թե չեն դասվում բարեկամների, ընկերների կամ չեզոքների շարքի մեջ, ավելի շատ թշնամական կողմին է մեսիջ գնում, որ եթե բան ունեք անելու՝ այսօր արեք»,- ասաց նա, հավելելով, որ շաբաթ-կիրակի Ադրբեջանի կողմից եղել է ցանկություն նորից Խոզնավարի կողմերը առաջ գալու, բայց մի քանի նվիրյալներ դա չեզոքացրել են։
Թևան Պողոսյանը հարց է տալիս, թե ինչու են ընկնում ոչ պաշտոնականի ետևից, երբ Ադրբեջանի ղեկավարը պաշտոնապես դրա մասին ասում է։
«Հիմա մենք որ կետում ենք՝ պատերազմի։ Եթե պատերազմի, թշնամին ինչ է ուզո՞ւմ պատերազմի ժամանակ անել․ քեզ ոչնչացնել, վերացնել»,- ասում է նա, հավելելով՝ չպետք է զարմանալ, որ Ադրբեջանն ամեն օր գործողություններ է անում՝ Երասխի ուղղությամբ, Շուշիի կողմից կրակոցները, գերիներին չվերադարձնելը, ասելը, որ Արցախ գոյություն չունի, Երևանն էլ են վերցնելու և այլն։
«Մեռավ այդ թշնամին երկու օր անընդմեջ մեզ ասելով Երասխում, տղերք, ձեզ ուզում եմ վերացնեմ։ Լավ այդքան չեք հասկանում, որ ախորժակս տեղին է։ Պաշտոնապես թշնամին դրա մասին ասում է»,- նշեց Պողոսյանը։
Խոսելով ԵՄ կողմից ՀՀ-ին հատկացվելիք գումարի մասին, փորձագետն ասաց՝ այն օրը, երբ հարց կառաջանա, թե ինչու ԵՄ-ն նման որոշում կայացրեց, պետք է համեմատական սցենարի հարցի պատասխանը գտնել։
«Եթե, դիցուկ, 2020թ-ին պապերազմ չլիներ, ԵՄ-ն տալո՞ւ էր մեզ այդ գումարը։ Կամ պատերազմը սկսվել է, բայց ավարտը եղել է 2016թ-ի նման, բերելու էին այդ մեկ միլիարդը։ Դրդապատճառը պետք է գտնենք ու կհասկանանք, որ մարդիկ իրենց շահերից ելնելով խնդիրների համար են այդ գումարը վճարել»,- ընդգծեց Թևան Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
