ՔՊ ցուցակում առաջադրվելով հայտնել եմ իմ աջակցությունն իշխող խմբակցությանը          Ռուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած ժամանակ գարուն է       Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի    

20 հուլ 2021 12:50

Ռուս խաղաղապահների շուրջօրյա վերահսկողություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ

Ռուս-թուրքական միացյալ կենտրոնի զինծառայողները շարունակում են իրականացնել Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու խնդիրները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։


Նշվում է, որ իրավիճակի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է շուրջօրյա՝ «Ֆորպոստ» և «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ)  օգտագործմամբ:


«Անօդաչու ինքնաթիռների անձնակազմերը միջոցներ են ձեռնարկում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գոտում իրավիճակը վերահսկելու համար՝ համաձայն ռուս-թուրքական համատեղ կենտրոնի խնդիրների: «Ֆորպոստ» անօդաչու ինքնաթիռի անձնակազմը օդային հսկողություն է իրականացնում օրական քսանչորս ժամ, շաբաթը յոթ օր», - ասել է անօդաչու ավիացիայի անձնակազմի ղեկավար Իգոր Պետրեևը:


Կենտրոնի ռազմական անձնակազմը իրական ժամանակում անօդաչու թռչող սարքերից տվյալներ և պատկերներ է ստանում կառավարման կենտրոն, որտեղ նրանք իրականացնում են իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն պատասխանատվության ողջ տարածքում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր