Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

20 հուլ 2021 15:42

Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավարը նշել է, թե ինչ են քննարկելու Պուտինն ու Ալիևը

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը խոսել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման մասին: Նա պատմել է, թե ինչ թեմաների նրանք կարող են անդրադառնալ այսօր Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում:

«Ակնհայտ անհավասարակշռություն է ձևավորվել նոյեմբերի 10-ի հայտարարության իրագործման ընթացքում: Նախատեսված 5 տարիներից Լաչինի արտատարածքային միջանցքը գործում է 8 ամիս, իսկ Զանգեզուրի անժամկետ արտատարածքային միջանցքի ստեղծումը արգելափակվում է: Փաշինյանը փորձեր է անում դա ներկայացնել որպես պարզ հաղորդակցություն՝ առանց արտաքին տարածքային որակների:

Բացի դրանից՝ հետաձգվում է Ղազախի շրջանի գրավյալ տարածքների  (թշնամական պետության դիվանագետը նկատի ունի Տավուշի գյուղերը՝ խմբ.) և Նախիջևանի Քյարքի բնակավայրի ազատումը (Տիգրանաշեն՝ խմբ):

Ադրբեջանի տարածքից հայկական ռազմական զորախմբի մնացորդների նույնականացումն ու դուրսբերումը չի իրականացվել: Լաչինի միջանցքով օտարերկրյա քաղաքացիների մուտքն ու ելքը չի համապատասխանեցվել Ադրբեջանի օրենսդրությանը»,- գրել է նա իր Facebook- ում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր