Եթե որևէ ուժային կատարի հակասահմանադրական հրաման՝ ներխուժի Վեհարան կամ ձերբակալի Ամենայն Հայոց Կաթողիկոսին, անձամբ կրելու է քրեական պատասխանատվություն          Այս քարտեզում կարմիրով նշված են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները, որոնք 2021թ․ հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի կողմից       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 24-ի համար    

20 հուլ 2021 16:37

Ղարաբաղի հարցն Ադրբեջանի համար պատվո հարց էր, իսկ Սյունիքինը` ստրատեգիական.Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով Երասխում ու Գեղարքունիքում սահմանային լարված իրավիճակը, նշեց, որ ադրբեջանական կողմը կրակելու է ոչ միայն այդ, այլև ուրիշ տեղերում։
«Կրակելու են շատ տարբեր տեղերից։ Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ։ Չմտնեմ այդ զինվորական ենթադրությւնների մեջ։ Բայց մի բան շատ հստակ է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստրատեգիական հարց չէր, այլ «պրեստիժի»` պատվո հարց էր։ Իսկ Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թուրքախոս ժողովուրդների ճանապարհն է դա»,– ասաց նա։

Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ, Ադրբեջանի ցանկացած գործողություն առաջին հայացքից կարող է «անկապ» թվալ, բայց դրա վերջնական նպատակը Սյունիքը վերցնելն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր