Եկեղեցու հարակից տարածքում դի է հայտնաբերվել. մարմնի վրա եղել են կապտուկներ և արյունազեղումներ

Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ ԱՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական փորձաքննությունների բյուրո» ՓԲԸ-ից հաղորդել են, որ Հ. Ա.-ի դիակի վրա առկա են ձախից ստորին ծնոտի կրծքավանդակի առաջնային մակերեսի, ձախ բազկի ձախից գոտկային շրջանում զույգ սրունքների առաջնային մակերեսի կապտուկներ և արյունազեղումներ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: