Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

22 հուլ 2021 10:46

Անկախության 30-ամյակը՝ «հարմար առիթ»․ իշխանությունը պարգևներ ու կոչումներ կշռայլի տարբեր ոլորտներում իրենց հլու-հնազանդ ծառայողների.ն«Փաստ»

«Ինչպես հայտնի է, այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը։ «Փաստ» թերթին այս առիթով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ իշխանությունները մտադիր են շռայլ պարգևատրումներ և պետական պարգևներ հանձնել տարբեր ոլորտի ներկայացուցիչների, հատկապես նրանց, ովքեր հլու-հնազանդ ծառայում են իրենց։ Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո նմանօրինակ «հարմար առիթ» չի եղել, որպեսզի Փաշինյանը կոչումներ ու պարգևներ շռայլի։

Իհարկե, Անկախության տոնի առթիվ պարգևատրումներ միշտ էլ եղել են, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս անգամ ստացողների ցանկը աննախադեպ մեծ է լինելու: Մեր տեղեկություններով, այս օրերին բավական ինտենսիվ կերպով ցուցակներ են կազմվում, որտեղ ներառվում են բոլոր ոլորտների , հատկապես արդարադատության և իրավապահ ոլորտների մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ իշխանության «սրտի դատավորները», ինչպես նաև որոշ զինվորականներ, որոնք պետք է պարգևատրվեն պետական բարձր պարգևներով և կոչումներով»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր