Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

22 հուլ 2021 12:56

Ի՞նչ նպատակ ունեն ոստիկանության ու ԱԱԾ֊ի գործողությունները Երևանում

Տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքում ու մարզերում ոստիկանության ու ԱԱԾ ծառայողները համատեղ գործողություններ են իրականացնում` ստուգում են բոլոր մեքենաները,զննություն են կատարում։ Գրեթե փակ են փահում Երևան֊Արագածոտնի մարզ ու մարզի քաղաքներ տանող ճանապարհները։ Մենք գրելէինք, որ Աբովյան փողոցում ոստիկանները ասֆալտին են փռել երկու քաղաքացու։

Ոստիկանությունից Irakanum.am-ինհայտնել էին, որ գործողությունները պայմանավորված են ուժեղացված ծառայությունով։ Սակայն ուժեղացված ծառայությանը նման` ուժեղ հնչեղություն տալն իրականում այլ նպատակ ունի։ Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները ստացել են տարբեր ահազանգեր այն մասին, որ որոշ շրջանակների մոտ ապօրինի զենք- զինամթերք է առկա, բացի այդ միայն Երևանում վերջին երեք օրերին օրը ցերեկով հնչել են կրակոցներ։ Որպեսզի իշխանությանը չմեղադրեն անգործության մեջ, իսկ իրավապահ մարմինների ղեկավարները կուլիսներում մեղադրանքներ չստանան, որոշել են հասարակությանը ցույց տալ, որ իրավապահներն աշխատում են, պարապ չեն, բոյկոտ չկա, և որ հասարակության անվտանգությունը առաջնային է։ Տեղի ունեցած դեպքերից հետո բեմադրել են կանխարգելիչ գործողություն։

Մասնավորապես օրեր առաջ Ամիրյան փողոցում գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր մասնակցությամբ միջադեպը, որն ավարտվել էր կրակոցով և երկու օր առաջ Երևանի Դավիթ- Բեկ փողոցում հնչած կրակոցը պետք է հասարակությանը մոռացնել տալ։ Իրավապահներին հրահանգված է ուժեղացված ծառայությամբ հնարավոր իրավախախտումները հայտնաբերել, բացի այդ գտնել զենք- զինամթերք։

Իսկ որպեսզի ոստիկանները ցույց տան, թե տքնաջան աշխատում են, գործողությունններն իրականացնում են այնպիսի հնչեղությամբ, որ տպավորություն է թե հենց հիմա մեծ հանցագործություն են կանխելու։

Չի բացառվում վաղը ոստիկանությունը տեղեկացնի, թե ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են օրինախախտ վարորդներ ու մի քիչ էլ զենք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր