Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

23 հուլ 2021 10:32

Արցախի վերաբերյալ Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են, իսկ ահա Հայաստանն անկեղծ չէ, հերթական անգամ ցանկանում է ինչ-որ խաղ խաղալ.Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Արցախի վերաբերյալ Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են. «Ադրբեջանն ու Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունն ավարտված են համարում»։

Ալիևը հայտարարել է, որ հուլիսի 20-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մի շարք հարցեր։

«Մենք քննարկել ենք տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքը» և հակամարտությունից հետո ընկած ժամանակահատվածը։ Մենք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, մոտեցումների շուրջ տարաձայնություններ չունենք․ մենք կարծում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտված է»,- հուլիսի 22-ին AzTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ալիևը։

Նրա խոսքով՝ «կարևոր է Հայաստանում կանխել ռևանշիզմի դրսևորումները և դրանից հետո տարածաշրջանում խաղաղություն հաստատել»։

«Պատերազմի ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեն և վերացվեն։ Մենք այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ տարաձայնություններ չունենք, մենք համակարծիք ենք։ Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա ես պարոն Պուտինին տեղեկացրի, որ Հայաստանը կրկին անկեղծ չէ այդ հարցում։ Պարոն Շառլ Միշելի (Եվրոպական խորհրդի ղեկավար-խմբ․) հետ մամուլի ասուլիսում ես ասացի, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները պետք է բացվեն միաժամանակ և չպետք է կիրառվի ընտրովի մոտեցում: Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանը հերթական անգամ ցանկանում է այստեղ ինչ-որ խաղ խաղալ»,- հայտարարել է նա՝ հավելելով, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածության 9-րդ կետի համաձայն։

Ընդ որում՝ Ալիևը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով. «Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են»։

«Մենք իրական ռազմավարական գործընկերներ ենք, մենք երկարաժամկետ ռազմավարական համագործակցության շուրջ տարաձայնություններ չունենք։ Մենք շատ ամուր բարեկամական կապեր ունենք, և անձամբ ես պարոն Պուտինի հետ շատ մտերմիկ հարաբերություններ ունեմ։ Մենք քաղաքական գործիչներ ենք, որոնք վստահում են միմյանց․ դա շատ կարևոր է, և իմ վերջին այցի ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր»,- հայտարարել է Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր