Այս ռուս զույգը, իրենց շան հետ, շատ լավ փորձի աղբյուր էր.Մենք սեյսմիկ ռիկսով երկիր ենք, պետք է պատրաստ լինենք վատ սցենարներին          Տեսանյութ.Աղավնոյում և Բերձորում խառնաշփոթ է, իսկ Արցախով առքուվաճառքը շարունակվում է․ Հակոբյան       Հայաստանում այսօրվանից երկօրյա սուգ է հայտարարված․ իջեցվել են երկրի պետական կառույցների դրոշները    

23 հուլ 2021 10:43

Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք , եթե իրենց դուր է գալիս Զանգեզուր անվանմումը, թող իրենց մոտ ունենան

Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է minval.az-ը։

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևան կատարած այցի ժամանակ սահմանամերձ տարածքները վիճելի է անվանել։ Ճիշտն ասած՝ համաձայն չեմ այդ արտահայտության հետ, քանի որ այդ տարածքները մերն ենք համարում։ Ես համարում եմ, որ դրանք Զանգեզուրի տարածքներն են, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք գտնվում», - ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահն ասել է, թե Շառլ Միշելի Բաքու կատարած այցի ընթացքում նրան փորձել է բացատրել, որ «իրենք դուրս են եկել իրենց սահմանների մոտ», իսկ թե ինչու հենց մայիսին, քանի որ ձյունը հալվել է:

«Ամրապնդվել ենք ու կամրապնդվենք»,- ասել է նա:

Ալիևը նշել է, թե Հայաստանը չի կարող հաշտվել հետպատերազմյան իրականության հետ։ «Հավանաբար, հոգեբանական տեսանկյունից իրականությունն ընկալելու համար նրանց ժամանակ է պետք»,- ասել է նա։

Նա «իմաստուն քայլ» է որակել Շառլ Միշելի կողմից «կարգավիճակ», «Լեռնային Ղարաբաղ» բառերի չօգտագործումը և նշել, որ Հայաստանը դրանից պետք է եզրակացնի, որ «չկա ո՛չ կարգավիճակ, ո՛չ Լեռնային Ղարաբաղ»։ Ալիևն ասել է, թե եթե հայերին դուր է գալիս այդ անվանումը, նրանք կարող են Հայաստանում այդ անվանմամբ շրջան ունենալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր