Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

23 հուլ 2021 12:13

Ադրբեջանցիներն ինտենսիվ շինարարություն են կատարում, թիկունքից ևս քողարկված աշխատանքներ են իրականացնում, գրադի ձայներ են լսվում...

Շուռնուխում տեղակայված ադրբեջանցիները ինտենսիվ շինարարություն են կատարում՝ բնակիչներն էլ անզեն աչքով դա տեսնում են: Դրա համար հեռադիտակ պետք չէ։ «Փաստինֆո»-ի հետ զրուցում Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետը, ով այրել էր տունը՝ թշնամուն չթողնելու համար, պատմել է, որ ադրբեջանցիները ամրապնդվում են երկու մասի բաժանված Շուռնուխում։


«Տեխնիկա են աշխատեցնում ՝բուլդոզեր, ամեն տեսակի բան աշխատացնում են»։


Թե ի՞նչ են ադրբեջանցիներն ուզում կառուցել՝ կոնկրետ չի կարող ասել։ Պարզ դարձավ նաև, որ ադրբեջանցիները Որոտանի տարածքում՝ հենց ճանապարհին ևս աշխատանք են իրականացնում։


«Անմիջապես ճանապարհից երեք կմ հեռավորության վրա շինարարություն կտեսնեք, մեծ չաներ՝ բենզատարրաներ են բերել։ Նախկինում նմանատիպ օբյեկտ է եղել՝ զապրավկա՝ սալյարկի, բենզինի համար։ Ինձ թվում է՝ կամ Որոտանի տարածքում ուզում են լցակայան կառուցեն՝ վառելիքը պահելու համար, կամ էլ ենթադրում ենք, որ հողի տակ որպես բունկեր, բլինդաժ կսարքեն։ Երկու տարբերակն է, բայց առայժմ չի երևում։ Հողային աշխատանք է ու մեծ չաներ են բերել»։


Շուռնուխի տարածքում էլ, այնտեղ, որտեղ 12 հայկական տունը մնաց ադրբեջանական կողմին, շինարարություններ են իրականացնում՝ ամրապնդում պաշտպանական դիրքերը։


«Բավականին մեծ շինարարական աշխատանքներ են անում, տեխնիկա աշխատեցնում, ամրապնդում իրենց դիրքերը, կարծես այս ամեն ինչը ավարտվել է»։


Ամեն գիշեր ադրբեջանական մեքենաների շարասյուն է մտնում Շուռնուխի մոտ գտնվող գյուղի տարածք։ Աղաբեկյանը նշեց, որ տեխնիկան ռուսական կողմի ուղեկցությամբ են տանում դիրքեր, աշխատանքներ իրականացնում։ Վստահ է, որ թիկունքից ևս քողարկված աշխատանքներ են իրականացնում։


«Էն, ինչ աչքով տեսանելի է՝ տեսնում ենք, իսկ որը քողարկված է, դա չենք տեսնում։ Չերևացող հիմնական մասը Կուբաթլուից ճանապարհներով՝ իրենց թիկունքով է գալիս։ Ռուսների տեղաշարժը, տեխնիկայի ձայնը, աշխատանքները տեսանելի են»,- ասաց Աշխարհապետը։


Աղաբեկյանը նշում է, որ ադրբեջանական կողմին ոչինչ չի խանգարում աշխատանքները իրականացնել թե՛ առավոտյան, թե՛ գիշերվա ժամերին։


«Եթե իրենք կարողանում են, օրինակ,՝ ցերեկով պարզ՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքում աշխատեն, ինչո՞ւ չպիտի գիշերը աշխատեն։ Իրենց նեղություն տվող չկա։ Քաղաքացիական իրավիճակը չէ, որ ասենք վեցից հետո տեխնիկա չի աշխատում։ Չենք կարող ասել աղմուկ է՝ շենքի բնակիչները բողոքում են։ Սա զինվորական գործա, օր ու գիշեր աշխատում են։ Զինվորական աշխատանք է, որը ոչ քուն ունի, ոչ դադար»։


Ադրբեջանցիների կողմից իրականացվող աշխատանքները, ըստ Աշխարհապետի, ցուցադրական չէ, ոչ էլ բարոյահոգեբանական ճնշում գործադրելու համար է արվում։


«Դրա համար մեզ մուլյաժներով՝ գրադի կայանքով, հրետանային մուլյաժներով, ավտոմեքենաներ կբերեին կվախեցնեին, տրամադրություն կփոխեին, սարսափ կգցեին մեր մեջ։ Իրենք իրենց դիրքերը ամրապնդում են, նպատակասլաց աշխատում են։ Էն աստիճանի, որ մինչև էսօր մեր սուվերեն վարչական տարածքը՝ Վերիշենի, Սև լճի տարածքը, ամենաբարձրադիր գոտին տնօրինում են իրենք։ Իրենք նկարվում են, ախորժակի մասին խոսում, իսկ բոլորս գիտենք, որ ախորժակը ուտելուց է բացվում»։


Աղաբեկյանը նշեց, որ Շուռնուխի սահմանում կրակոցներ չեն եղել, սակայն ձայներ լսում են Կուբաթլուից, որտեղ նախկինում հայկական «զինվորական պալիգոններն» էին։ Նրա փոխանցմամբ՝ գրադի ձայներ են լսվում, սակայն չի կարծում, որ դա բնակչությանը վախեցնելու համար են արվում, այլ ուսումնական պարապմունքներ են իրականացնում, ինչը գյուղից լսվում է։


Խոսելով վերջին օրերին Գեղարքունիքում, Սյունիքում և հատկապես Երասխում սահմանային կրակոցների, լարվածության մասին՝Աշխարհապետը հայտնեց, որ ուշադրություն գրավելու համար է, որ իրենց սև գործն անեն.


«Ուշադրություն են ստեղծում՝ որպես ռազմավարական գործընթաց, որ իրենք Սյունիքում կեղտոտ, սև, ազգադավ գործ իրականացնեն»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր