Տեսանյութ. Երասխով շեղվում է ավելի խոշոր պլան. Արթուր Այվազյան

Նա նշեց, որ ապացույցներ է տրամադրել իրավապահ համակարգին, թե ինչ է տեղի ունեցել դավաճանության հետ կապված: Այնուհետև նա հարցադրում արեց՝ «ո՞ւմ պետք է բացահատեն, իրենք իրե՞նց»:
«Ես մնում եմ իմ համոզմունքին, որ Փաշինյանը պետական դավաճան է, առնվազն հիմնավորումներից մեկն այն է, որ մինչև օրս հետպատերազյան շրջանում որևէ պետական դավաճան չի ներկայացվել հանրությունը»,- ասաց Ա. Այվազյանը:
Նրա խոսքով, 2-3 լրտեսի գործ են իբրև թե բացահայտել, որը խիստ վիճարկելի է:
Ա. Այվազյանն ասաց, որ իր ստորաբաժնմամբ եղել է Երասխում:
«Հանդիպել ենք գյուղապետի տեղակալի, մի քանի գյուղացիների հետ, մեր աջակցությունն ենք առաջարկել որպես փորձառու զինվորականներ, մեզ ասացին, որ ամբողջությամբ վերահսկվում է պաշտպանության նախարարության, նաև ռուսական զորքերի կողմից»,- ասաց նա:
Ա. Այվազյանն ընդգծեց՝ Երախսը կարևոր ազդակ է, Երասխով շեղվում է ավելի խոշոր պլան: