15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել    

26 հուլ 2021 14:00

Ռուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համար

Վորոնեժում սկսվել է զորքերի կառավարման ինքնաթիռի ստեղծումը՝ լայնաֆյուզելաժային Իլ-96-400Մ-ի բազայի վրա: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պաշտպանական արդյունաբերական համալիրի իր աղբյուրին:
«Ռուսական օդատիեզերական ուժերը Իլ-96-400Մ-ի հիմքով երկու օդային հրամանատարական կետ կստանան: Մեկի արտադրությունը ընթացքի մեջ է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հեռանկարում չի բացառվում կառավարման երրորդ օդային կետի պատվերը։ Նախագիծը կրում է «Զվենո-3Ս» անվանումը։

Օդանավի ռադիոհամալրումը թույլ կտա հրամաններ հասցնել զորքերին, այդ թվում՝ ռազմավարական ավիացիային, շարժական և հանքային արձակման կայանքներին, ռազմավարական միջուկային զենք կրող սուզանավերին՝ 6 հազար կիլոմետր շառավղով։

«Դատաստանի օրվա» ինքնաթիռները կգան փոխարինելու գործող Իլ-80-ններին, որոնք ստեղծվել են ուղևորատար Իլ-86-ի հիման վրա։ Նոր Իլ-96-ների հեռաթռիչքը նախորդի համեմատ կրկնակի մեծ կլինի։
Այս ինքնաթիռները նախատեսված են երկրի բարձրագույն ղեկավարության տարհանման և զորքերի կառավարման համար՝ ցամաքային և արբանյակային ենթակառուցվածքի ոչնչացման դեպքում: Ինքնաթիռները կարող են վերալիցքավորել օդում, թռիչքի ընթացքում դրանց ուղեկցում են կործանիչները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր