Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

26 հուլ 2021 15:26

Կարիք չկա նոր բան հնարել.Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկների և պետական ​​սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ։


«Ադրբեջանը հանդես է եկել որոշ առաջարկություններով: Սա նաև Հայաստանի հետ բաց սահմանի խնդրի լուծում է՝ սահմանի սահմանազատման վերաբերյալ քննարկումների մեկնարկի միջոցով: Բացի այդ, այս առաջարկը, որը բազմիցս հնչեցվել է Ադրբեջանի նախագահի կողմից, Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու Բաքվի պատրաստակամությունն է: Ցավոք, մինչ այժմ մենք Հայաստանի կողմից արձագանք չենք ստացել մեր առաջարկների վերաբերյալ»,-ասել է Բայրամովը Սերբիայի արտգործնախարարի հետ համատեղ ճեպազրույցում։


Նրա խոսքերով, Բաքուն կարծում է, որ Երևանի նման դիրքորոշումը վնասում է տարածաշրջանում խաղաղությանը և առաջընթացին, ինչպես նաև Հայաստանին:


«Կարիք չկա նոր բան հնարել: Կա մի պարզ բանաձև. սա միջազգային իրավունքի հիմնարար նորմերի պահպանումն է: Ադրբեջանը հավատարիմ է հենց այս դիրքորոշմանը», – հավելել է Բայրամովը:


Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։


Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։


Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։


Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։


Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր