Փետրվարի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ, հարցնեք՝ այս կոստյումը որտեղից, ի՞նչ եմ պատասխանելու       Եթե համաձայնության չհասնենք Իրանի հետ, ստիպված կլինենք շատ կոշտ միջոցներ ձեռնարկել    

26 հուլ 2021 16:13

ԱՄՆ-ում անբուժելի վիրուսի բռնկում է սկսվել

Ամերիկյան երկու քաղաքում բժիշկները սնկային վիրուս են հայտնաբերել, որն անբուժելի է: Խոսքը Տեխաս և Վաշինգտոն նահանգների մասին է:

Ըստ The New York Times-ի, հայտնաբերված Candida Auris վիրուսի հարուցիչներն առաջին անգամ հայտնաբերվել են Ճապոնիայում 2009-ին, հիվանդությունը դիմացկուն է գոյություն ունեցող բոլոր տեսակի դեղերի նկատմամբ: Այժմ այս հիվանդության վտանգը սրվել է ՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ:

Ըստ հրատարակության, որը հղում է անում բժիշկներին, պացիենտների մեկ երրորդը մահացել է վարակվելուց 30 օր անց: Նշվում է, որ մինչ այդ նրանք ծանր հիվանդ են եղել, ուստի չի կարելի պնդել, որ հենց այդ վիրուսն է նրանց սպանել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր