Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

26 հուլ 2021 17:09

Անօդաչու թռչող սարքեր, ավտոմատ անօդաչու ռազմական տեխնիկա.ԱՄՆ-ում կանխատեսել են նոր համաշխարհային պատերազմ Չինաստանի հետ հակամարտության պատճառով

National Interest ամերիկյան պարբերականը տպագրել է «2034. վեպ համաշխարհային պատերազմի մասին» հոդվածը, որում  ամերիկացի թոշակառու ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը և գրող Էլիոտ Աքերմանը պատմում են ապագա մոլորակային հակամարտության մասին Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև Հարավչինական ծովում:

Գրքի հեղինակների կարծիքով՝ 2034 թվականին Հարավչինական ծովում ԱՄՆ-ի և Չինաստանի բախումը կհանգեցնի «գլոբալ հրդեհի» և «վերահաս համաշխարհային պատերազմի», որի ընթացքում գերակշռելու են անօդաչու թռչող սարքերը և ավտոմատ անօդաչու ռազմական տեխնիկան, իսկ ռազմական գործողությունները կուղեկցվեն մեծամասշտաբ հաքերային հարձակումներով թշնամու համակարգերի վրա:

Ստավրիդիսը և Աքերմանը կոչ են անում կենտրոնանալ ինքնավար զենքի վրա, այլ ոչ թե «ստեղծել և ձեռք բերել զենք, որը նախատեսված է անցյալի հակամարտությունների համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր