Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

27 հուլ 2021 13:10

«Ամաչեք». Մարգարիտա Սիմոնյանն աջակցել է Տիգրան Քեոսայանի նախկին կնոջը՝ Ալյոնա Խմելնիցկայային

Ռուս դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի նախկին կինը, ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ։ Ռուսական կինոյի աստղն առաջխաղացնում է հիմնադրամը, որի նպատակն է օգնել երեխաներին, որոնք տառապում են սպինալ մկանային ատրոֆիայով։ Նրա ջանքերի շնորհիվ շատ փոքրիկների պրոֆեսիոնալ օգնություն է ցուցաբերվել։ 

Վերջերս Քեոսայանի ներկայիս կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը, կարողացել է պետական պաշտոնյաներից 25 միլիոն ռուբլի արժողությամբ դեղամիջոց ստանալ հիվանդ մի աղջկա համար։ Օգտատերերը գովել են Սիմոնյանին, սակայն քննադատել են Խմելնիցկայային։ Հետեւորդներից մեկը դերասանուհուն «սկանդալային տիկին» է անվանել ու հայտարարել, որ նա ամեն ինչում գովազդվելու հնարավորություն է որոնում։

Նրանց պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանը, որը սոցիալական ցանցի իր հաշիվների միջոցով օգնում է դերասանուհուն։

«Ալյոնա Խմելնիցկայան բարու հրեշտակ է։ Նա իր ամբողջ ժամանակը, որը զբաղված չէ աշխատանքով ու դստերով՝ Քսյուշայով, ծախսում է ուրիշների երեխաներին փրկելու համար։ Անշահախնդիր։ Ամաչեք նման բան գրելիս»,- լրագրողի խոսքեչրը մեջբերել է StarHit-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր