Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

27 հուլ 2021 16:18

Կենտրոնականի ոստիկանները մեկնեցին գողության ահազանգով, սակայն բացահայտեցին ավազակություն

Հուլիսի 24-ին, ժամը 20.17-ին, ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Քաջազնունու փողոցի 25-ամյա բնակիչը հայտնել էր, որ իր տուն եկած երկու հոգի հեռախոսի պատյանի միջից գողացել են 20 հազար դրամ, հիմա էլ դեռ իր տանն են:


Ոստիկանությունից ն հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնից դեպքի վայր էր մեկնել օպերատիվ խումբ: Տեղում պարզվել էր, որ խոսքն այլ հանցատեսակի մասին է: Երիտասարդը հաղորդում էր տվել, որ ժամը 20-ին իր ծանոթն ու նրա ընկերը դանակով հարձակվել են, հնչեցրել սպառնալիքներ, իրենից պահանջել և ստացել են 40 հազար դրամ ու հեռացել:




Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են տուժածի տուն եկածների ինքնությունը: Գիշերվա ժամը երեքի սահմաններում 22 և 19 տարեկան երիտասարդները Քաջազնունու փողոցում հայտնաբերվել ու բերման են ենթարկվել:


22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք դանակն ու հափշտակած փողը:


Ավազակության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, երկուսն էլ ձերբակալվել են:


Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր