Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

28 հուլ 2021 13:04

Ադրբեջանին այժմ անհրաժեշտ է ելք ապահովել դեպի Սևան.իր քաղցրահամ ջրի պաշարներով շարունակում է դիտարկվել Բաքվի կողմից որպես կենսական անհրաժեշտություն

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ադրբեջանին այժմ անհրաժեշտ է ելք ապահովել դեպի Սևան:

Ընդամենը երեկ Ալիևը խոսել է Ադրբեջանում քաղցրահամ ջրի ավելի ռացիոնալ օգտագործման անհրաժեշտության մասին: Հայտարարությունն այս իրականում բխում է վերջի տարիներին Ադրբեջանում առկա քաղցրահամ ջրի ավելացող պակասորդի խնդրից:

Բաքու հրավիրված մի շարք միջազգային փորձագետներ արդեն խոսում են ջրի պակասորդի հետևանքով էկոլոգիական աղետի հավանականության մասին:

Հատկանշական է նաև, որ Համաշխարհային բանկը դասել է Ադրբեջանը աշխարհի ամենասակավաջուր երկրների ցանկին: Բանկի կողմից անցկացված «Բնակչության մեկ շնչին բաժին հասնող քաղցրահամ ջրի վերականգնվող ներքին ռեսուրսները» հետազոտության համաձայն՝ այդ ցուցանիշը Ադրբեջանում կազմում է 851 խմ: Մինչդեռ Հայաստանում՝ 2329 խմ:

Եթե միջանցքներն անհրաժեշտ են նախևառաջ Թուրքիային՝ մեծ գեոռազմավարություն իրականացնելու համար, ապա Սևանը՝ իր քաղցրահամ ջրի պաշարներով շարունակում է դիտարկվել Բաքվի կողմից որպես կենսական անհրաժեշտություն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր