Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

29 հուլ 2021 14:50

Երևանի քաղաքապետարանի 2000 աշխատակիցներ ավելի բարձր աշխատավարձ կստանան. ավագանին հաստատեց

Երևանի ավագանին այսօր` հուլիսի 29–ին, հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում էր քաղաքապետարանի 2000 աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել մոտ 30%-ով։ 
Նախագծի հեղինակներն են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի և հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը կազմում է մոտ 7 մլրդ դրամ:

Քննարկման ընթացքում Հովհաննիսյանը շեշտեց, որ այս նախագծով Երևան քաղաքի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, քանի որ այն գումարները, որոնք վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից տրվել են պարգեւավճարի տեսքով` փաստացի որպես հավելյալ աշխատավարձ, այսուհետ տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ:
Նախագծի հեղինակները պարզաբանեցին, որ գործող աշխատավարձերը չեն համապատասխանում ընթացիկ աշխատանքային շուկայի պայմաններին և հաճախ թույլ չեն տալիս ներգրավել բարձրակարգ մասնագետների, ուստի այս նախագծով համայնքային աշխատակիցները կստանան ֆիքսված ավելի բարձր աշխատավարձ:

«Իսկ պարգևավճարների վճարման պրակտիկան, որը շատ հաճախ չհիմնավորված էր, հանրության շրջանում այդքան էլ միանշանակ չէր ընդունվում, կվերացվի: Հավելավճարներ կստանան միայն այն աշխատակիցները, որոնք իսկապես հավելյալ աշխատանք կկատարեն»,- ասաց Հովհաննիսյանը:
Երկար քննարկումներից հետո հարցը դրվեց քվեարկության։ Որոշումն ընդունվեց 34 կողմ, 2 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նշենք, որ օրենքը պահաջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր