Դուք գտե՞ք լավ տեղ, լավ հետևանքներով, որտեղ ԱՄՆ-ն գնացել է և երկար ժամանակ մնացել.ԱՄՆ ներկայությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում

Նախարարը նշել է, որ ամերիկյան իշխանություններն այդպիսով փորձում են ամրապնդվել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում՝ «կորցնելով այն ամենը, ինչ հնարավոր էր կորցնել Աֆղանստանում»: Շոյգուն նշել է նաև, որ ԱՄՆ ներկայությունն այլ երկրներում երբեք լավ բանի չի հանգեցնում:
«Դուք գտեք լավ տեղ, լավ հետևանքներով, որտեղ ԱՄՆ-ն գնացել է և երկար ժամանակ մնացել: Նույնը Սիրիան, նույնը Լիբիան: Երբ միջամտում են ոչ տարածաշրջանային խաղացողներ, մենք ստանում ենք այն, ինչ ստանում ենք»,-ասել է Շոյգուն: