Նիկոլի դեսպանության 70.000 դոլարանոց «ծխախոտագործությունը» և հայ-թալիշական կապերի ոչնչացումը          Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին՝ չենք հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ       Ո՞վ է պատասխան տալու , 2 տարի շարունակ մարդկանց թալանել եք գերթանկ ՊՇՌ թեստերով, բա կոռուպցիան, թալանն էլ ո՞նց է լինում    

30 հուլ 2021 15:01

Տեսանյութ.«Արցախը մերը չէ, 23 տարի առաջ մենք գրավել էինք թշնամու հողերը». Հայաստանի ադրբեջանասեր քաղաքացիները պետք է պատասխանատվության ենթարկվեն հակահայկականության համար

Օրերս հայկական ԶԼՄ–ներից մեկը փողոցում հարցումներ էր անցկացրել՝ պարզելու քաղաքացիների վերաբերմունքը Երասխում և, ընդհանրապես, ՀՀ սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաև այդ ամենին ՀՀ իշխանությունների արձագանքի վերաբերյալ։

Հրապարակված տեսանյութը, սակայն, ցուցադրեց քաղաքացիների մի մասի անադեկվատ վերաբերմունքն այդ ամենին։

Քաղաքացիներից մի տարեց կին, անդրադառնալով լրագրողի հարցին, ասաց. «Պետք է պատերազմ չլիներ, սուսուփուս իրանց (ադրբեջանցիների) հողերը (Արցախը) հանձնեինք, էդքան զոհ չէր լինի. 23 տարի մենք նրանց հողերը գրավել էինք»։

Ադրբեջանասեր տատիկին լրացրեց նաև ևս մի՝ ադրբեջանամետ քաղաքականությանը հարող տղամարդ, որը նշեց, որ «այս գող ավազակներն» են (ընդդիմությունը) խանգարում, որ բանակը հզորանա։ Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ այս երեք տարում բանակը թուլացվեց,  նա պատասխանեց, թե ընդհակառակը՝ ավելի է ուժեղացել, և «սկսել են բանակին լավ հաց տալ»։  Լրագրողի հարցին՝ արդյո՞ք այսքանից հետո զինվոր մնացել է, տղամարդը բարկացած արձագանքեց․ «Վաբշե ռադ եղեք, գնացեք ստեղից»։

Ադրբեջանասեր հայերի կարծիքից շատ արագ օգտվեցին ադրբեջանցիները և տարբեր ռեպորտաժներով ցուցադրեցին, «թե ինչ են իրականում մտածում հայերը»։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՀՀ պատկան մարմինները որևէ քրեական գործ չեն հարուցում նմանատիպ հակահայկական, ՀՀ ինքնիշխանության  ու տարածքային ամբողջականության դեմ հանդես եկող քաղաքացիների նկատմամբ։  ՀՀ ԱԱԾ–ն որևէ  քայլ կատարո՞ւմ է նմանատիպ մարդկանց ի հայտ բերելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Փաստացի, Հայաստանը վերածվել է Ադրբեջանի մասին դրական կարծիքներ արտահայտող պլացդարմի։ Ցավալի է, որ ավելի շատ ադրբեջանասեր կարծիքներ են  հնչում ՀՀ իշխանությունների և նրանց սատարող քաղաքացիների կողմից, քան հենց բուն Ադրբեջանում։

Տեսանյութը՝ Iravunk TV

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր